20 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից 7-ը հիվանդանոց է տեղափոխվել Սեուլում LG-ի անցկացրած G2 սմարթֆոնի գովազդային անհաջող ակցիայի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
LG-ն ստիպված հետաձգել է այս սմարթֆոնի շնորհանդեսի հետ կապված մի շարք արարողություններ: Դժբախտ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գազային ատրճանակներով և դանակներով զինված մարդիկ փորձել են ձեռք բերել հելիումով լցված փուչիկներին ամրացված սմարթֆոնների վաուչերները:
LG-ն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը և հայտարարել է, որ կվճարի դեպքից տուժածների բժշկական ծախսերը: Լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել:








































