Tuesday, 14 07 2026
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել

Շոկային թերապիայի ուրվականը

Ռուսաստանում ապրող ու աշխատող հայաստանցի միգրանտների խնդիրը հայ-ռուսական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկն է, և այդ հարաբերությունները դիտարկելիս միգրանտների խնդիրը աչքաթող անելն ուղղակի անհնար է, ավելին՝ վտանգավոր: Այստեղ միայն այն չէ, որ այդ մարդիկ կարող են վերադառնալ, իսկ Հայաստանում նրանց համար աշխատատեղեր չկան, հետևաբար կլինի սոցիալական լարվածության աճ, ընդ որում՝ հոգեբանական ոչ բարվոք վիճակում: Հայաստանի տնտեսության համար ահռելի ներարկումներ ապահովում են հենց այդ ռուսական աշխատատեղերը, և սա մի զենք է, որ Մոսկվան անխուսափելիորեն բանեցնելու է Հայաստանի դեմ:

Լավ է դա թե վատ՝ մի կողմ թողնենք: Կրեմլին դա չի հուզում: Իսկ մենք էլ դա քննարկելով ոչնչով չենք կարող օգնել գործին: Խնդիրը կա, և գործը կարող է շահել, եթե Հայաստանը գտնի դրա լուծումը: Իսկ լուծումն այն է, որ Հայաստանը պետք է կարողանա իր համար ձևավորել ռուսական աշխատատեղերի տնտեսական այլընտրանք:

Դրա ձևավորման երկու տարբերակ կա՝ այլընտրանք Հայաստանում, և այլընտրանք որևէ այլ տարածքում՝ Եվրոպա, Ամերիկա, Չինաստան: Այդ տարածքներում էլ հայ միգրանտներ կան, սակայն Ռուսաստանի համեմատ՝ շատ քիչ: Բանն այն է, որ Ամերիկայում, Եվրոպայում, Չինաստանում կամ այլ երկրում առավելապես որակավորված աշխատուժի պահանջարկ կա, իսկ Հայաստանում որակավորված աշխատուժը քիչ է: Դրա համար էլ հիմնականում հեռանում են Ռուսաստան: Բնականաբար, Հայաստանը այլ տարածքներում Ռուսաստանի միգրացիոն-աշխատատեղերին այլընտրանք ձևավորել կարող է բացառապես Հայաստանում որակավորված աշխատուժի ծավալը ավելացնելու գնով: Իսկ դա ժամանակի խնդիր է, երկար ժամանակի, տարիների: Մնում է աշխատատեղեր ստեղծել Հայաստանում՝ ոչ որակավորված աշխատուժի համար, որպեսզի քիչ գնան Ռուսաստան: Այս պարզ բանը Հայաստանում գիտակցում ու հասկանում են բոլորը, միևնույն ժամանակ, սակայն, բոլորը հասկանում են, որ դրա համար պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, ստեղծել տնտեսական մրցակցային միջավայր, օրինական և իրավահավասար դաշտ, անկախ դատական համակարգ, որպեսզի Հայաստանը ներդրումների համար դառնա գրավիչ պետություն: Իսկ այս ամենը անելու համար պետք է իշխանությունների կամքը: Իշխանություններն ասում են, որ հենց դա էլ անում են: Սակայն նրանք ինչքան շատ են ասում, այնքան ավելանում են Հայաստանից հեռացողները, ինչը, մեղմ ասած, նշանակում է, որ իշխանությունները լիովին այլ բան են անում, որից վիճակն ավելի է վատանում: Դա նշանակում է, որ Հայաստանի միակողմանի կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծանում: Եվ սա ուղղակի պարադոքս է Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունները խորացնելուն միտված գործընթացի ֆոնին, որին, ի դեպ, Ռուսաստանը ավելի ու ավելի դժկամությամբ է նայում ու խանդով:

Ստացվում է, որ մի կողմից անելով Ռուսաստանին ոչ դուրեկան բան՝ Հայաստանի իշխանությունները, մյուս կողմից, անում են քայլեր, որոնք ավելի են մեծացնում Հայաստանին պատժելու Ռուսաստանի հնարավորությունները: Դժվար է հասկանալ՝ Հայաստանի իշխանություններն իրենց նահանջի ճանապա՞րհն են ապահովում այդպիսով, թե՞ պարզապես իրավիճակը մոտեցնում են շոկային թերապիայի անխուսափելիությանը՝ տեսնելով, այսպես ասած, աստիճանական ճանապարհի անհեռանկարայնությունը: Բայց Հայաստանն ունի՞ շոկային թերապիային դիմանալու ուժ: Սա է խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում