CBSNews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) հանդեպ։
Այդ մասին հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները, որոնց անունները չեն հաղորդվում։ Նրանք ԳՀՎ-ին մեղադրել են ԱՄՆ-ում իրականացված կիբերհարձակումներին մասնակցելու համար։
ԱՄՆ ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ում կատարված ցանցահենների հարձակման հետևում կանգնած են ռուսական իշխանությունները։
CBS News-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում բավական հավանական են համարում ՌԴ ԳՀՎ-ի ղեկավարության հանդեպ պատժամիջոցներ սահմանելը։










































