Saturday, 11 07 2026
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում

Հրեշավոր նախագիծ է. սա հիմնադրամ է Սերժ Սարգսյանի համար. Զարուհի Փոստանջյան

ԱԺ արտահերթ նիստում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հուզված ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ սա հրեշավոր նախագիծ է.

«Կարող էինք ավելի հնչեղ անուն դնել օրենքի նախագծին, սակայն դրանից նախագծի էությունը չի փոխվի, սա հրեշավոր նախագիծ է, վերաբերվելու է ապագա պատերազմական գործողություններին և պատերազմին:

Չի անցել մեկ տարին չորսօրյա պատերազմից, ու այսօր ունենք ոչ միայն մեր անգին երեխաների կյանքերի, այլ նաև տարածքային կորուստներ: Տարածքների կորուստներից առաջնահերթ կորցրինք Լելե Թեփե բարձունքը, որի գրավման համար մենք 94թ-ին չորս հարյուր զինվոր ենք կորցրել: Այն պահելու համար մենք չենք ունեցել համապատասխան զինտեխնիկա ու վառելիք»:

Պատգամավորը հարց բարձրացրեց՝ եթե զինվորը սպանվի ՀՀ զինված ուժերում, ապա այդ դեպքում ծնողը ոչինչ չի՞ ստանալու. «Հետևաբար, սա կեղծ գովերգելի նախագիծ է, սա լայն իմաստով կոռուպցիայի օրենքի նախագիծ է, սա գլխավոր կոռուպցիոներ Սերժ Սարգսյանի համար հիմնադրամ է, ՊՆ կողմից ստեղծվող հիմնադրամ է, որ պետք է հավաքագրի գումարներ… Սա հատուկ տուրքի մի տեսակ է նախընտրական շեմում:

Իսկ չորսօրյա պատերազմը պայմանավորված է եղել, կանխատեսելի է եղել, մենք իմացել ենք, սակայն համապատասխան միջոցներ չենք ձեռնարկել:

Առաջինը պետք է պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին ու քրեական հետապնդում իրականացնել: Ո՞վ է պատասխանատվություն կրելու վառելիք չունենալու, տանկերի ակումուլյատորները չաշխատելու, զրահաբաճկոններ չունենալու համար, զինվորներին համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու հնարավորություն չունենալու համար:

Հիմա ուզում եք ասել, որ այնուամենայնիվ այս գումարները պետք է հավաքագրե՞լ. ո՞ւմ համար, այդ ի՞նչ պատերազմի մասին է խոսվում, ի՞նչ է սպասվում այս անգամ: Կոռումպացված մի նախարար է այստեղ նստած ու հենց նրա կնոջ հայտարարագրից պարզ է դառնում, որ հնարավոր չէ, որ նա այդքան գումարներ ունենա: Այս կոռումպացված մարդկանց հիմա մենք լրացուցիչ հիմնադրամ պետք է վստահե՞նք:

Թող նրանք իրենց անձնական գումարները ներդնեն բոլոր այն ընտանիքնների համար, որոնց երեխաները զոհվել են…

Դուք հանձնեցիք Լելե Թեփեն: Դուք եք մեղավոր և առաջին հերթին Սերժ Սարգսյանը: Եվ նրանց, ովքեր հայտարարեցին, որ գնալու են ազատագրեն, այսօր բանտախցում ենք պահում… Իս ուր է ռազմական փոխօգնության պայմանագիրը…

Այս նախագիծը մեր բանակը ամրացնելու համար չէ: Բանակը որպեսզի ուժեղ լինի, պետք  մեր զինվորը պաշտպանված լինի, Արցախը պետք է ճանաչված լինի, պետք է ռազմական փոխօգնության համաձայնագիր լինի, ո՞ւր է չկա… Ամոթ է. սա խայտառակ հիմնադրամ է…»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում