Համացանցում հրապարակվել է տեսանյութ ՝ դեկտեմբերի 4-ին Խանտի Մանսիյսկ-Տյումեն մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ 11 երեխա։
Մեքենաներն ուժեղ բախման հետևանքով տասնյակ մետր այս ու այն կողմ են շպրտվել։ Նշենք, որ իրար են բախվել ավտոբուս, բեռնատար և երկու թեթև մարդատար մեքենաներ։ Ավտոբուսում է եղել մարզական ակրոբատիկայի երեխաների թիմը, որը մրցումներից վերադառնում էր Նեֆտեյուգանսկ։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 34 մարդ, այդ թվում՝ 27 դեռահաս։










































