Saturday, 08 06 2024
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան

«Սասնա ծռեր» խմբավորման անդամների և հարազատների համատեղ հայտարարությունը

«Սասնա ծռեր» խմբավորման անդամների և քաղբանտարկյալների հարազատներն այսօր հանդես են եկել համատեղ կոչ-հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայաստանն ու հայ ժողովուրդը իշխանությունը զավթած, օտար ուժերի ծառայության մեջ գտնվող փոքրաթիվ շերտի և նրա հետ համագործակցող հայաստանյան ու սփյուռքյան քաղաքական որոշակի ուժերի՝ պետականությունը կործանող ազգաքանդ գործողությունների արդյունքում հայտնվել են ծանրագույն ճգնաժամի մեջ:

Համայն հայության շահերը այլ պետության շահերին ստորադասող ներքին ու արտաքին քաղաքականության, անհագուրդ թալանի ու շահագործման հետևանքով համաղետի վերածված աղքատության, համատարած գործազրկության, երբեմնի ծաղկուն գյուղերի դատարկման և քանդման, համատարած անարդարության, անօրինականության, ժողովրդի դեմ կիրառվող մշտական բռնությունների և որպես դրանց արգասիք անխուսափելիորեն մարդաթափության աստիճանի հասած արտագաղթի հետևանքով երկիրն ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ սպառնալիքների դեմ հանդիման…

Իր երկրին ու ժողովրդին նվիրված որևէ գիտակից հայ մարդ չի կարող անտարբեր մնալ այս սողացող կործանման հանդեպ: Ապրիլյան պատերազմ եկավ ապացուցելու, որ դանակն արդեն խրվում է ոսկորի մեջ…

Մեր զավակները, ամուսինները, հայրերն ու եղբայրները, չհամակերպվելով նման կացությանը և ի տես այն փաստի, որ վարչախումբն ու նրա օտար տերերը բացառել են այս իրավիճակի փոփոխության ցանկացած խաղաղ ճանապարհ՝ դիմել են վճռական քայլի, իրենց կյանքն ու բարեկեցությունը դնելով նժարին…

Մենք՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների և մյուս քաղբանտարկյալների հարազատներս, հավատարիմ ենք մնում նրանց իդեալներին, պահանջներին ու զոհաբերությանը… կոչ ենք անում մեր հայրենակիցներին չհուսահատվել և շարունակել պայքարը, մնալ աննկուն…»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում