Friday, 10 07 2026
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի

Փոխվարչապետը ծանոթացել է Վայոց ձորի մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Վայոց ձորի մարզում ծանոթացավ պետական տարբեր ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Փոխվարչապետը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նախ եղավ Սևան-Մարտունի- Գետափ մայրուղու` Քարագլուխ համայնքի մոտ փլուզված հատվածում, ծանոթացավ կատարվող շինարարական աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ մոտ մեկ շաբաթից ճանապարհն արդեն երթևեկելի կլինի նաև բեռնատար մեքենաների համար: Ճանապարհահատվածի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 38 մլն դրամ:

Փոխվարչապետն այցելել է նաև մարզի Գետափ, Շատին, Արտաբույնք, Հերմոն համայնքներ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մինչև սեպտեմբեր կավարտվեն Արտաբույնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, Շատին գյուղում նույն ծրագրով արդեն ավարտվել է համայնքային կենտրոնի շենքի վերակառուցումը, իսկ Գետափում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով նորոգվում է մանկապարտեզի շենքը: Հերմոն համայնքում Ա. Գևորգյանը ծանոթացել է զբոսաշրջային նոր համալիրի պայմաններին և հնարավորություններին, որտեղ ստեղծված են անհրաժեշտ ենթակառուցվածքներ` մարզ այցելող զբոսաշրջիկներին որակյալ ծառայություններ մատուցելու համար: Քննարկվեցին Եղեգիսի կիրճում զբոսաշրջության զարգացման հեռանկարները` հաշվի առնելով, որ տարածքն ու մարզը հարուստ են պատմամշակութային հուշարձաններով:

Համայնքներում փոխվարչապետը հանդիպումներ է ունեցել նաև բնակիչների հետ, որոնք հիմնականում բարձրացրել են գազիֆիկացման, միջհամայնքային և ներհամայնքային ճանպարհների բարեկարգման, գյուղմթերքի իրացման, նոր գյուղտեխնիկայի անհրաժեշտության, ինչպես նաև համայնքներում հանրապետական հեռուստաալիքների հեռարձակման հնարավորության հետ կապված հարցեր: Փոխվարչապետը բնակիչներին պարզաբանումներ տվեց նաև նրանց հուզող մի շարք խնդիրների` գազի սակագնի բարձրացման հետ կապված սոցիալապես անապահով խավին կառավարության կողմից օժանդակության, կենսաթոշակային բարեփոխումների, ընտանեկան նպաստի համակարգի, ավանդների փոխհատուցման գործընթացի, կադաստրային փաստաթղթերը ձևակերպելու համար չափագրումների նոր կարգի և այլ հարցերի վերաբերյալ:

Եղեգնաձորում փոխվարչապետին զեկուցվել է քաղաքի ճանապարհների բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով հատկացված մոտ 60 մլն դրամով արդեն ավարտվել է Մոմիկի փողոցի նորոգումը, պետբյուջեից շուրջ 231 մլն դրամ է հատկացվել Նարեկացի և Սպանդարյան փողոցների բարեկարգման համար: Պատասխանատուները նշել են, որ Սպանդարյան փողոցի վերանորոգման աշխատանքներն սկսելու համար ոռոգման ենթակառուցվածքների հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Ա. Գևորգյանն առաջարկել է հարցը քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների հետ և համատեղ լուծումներ գտնել:

Փոխվարչապետն աշխատանքային այցն ավարտել է մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ: Քննարկվել են մարզում իրականացվող ծրագրերի, սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, գյուղմթերքի իրացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում