«Վալենսիա»-ն հայտարարել է «Սարագոսայի» հարձակվող Հելդեր Պոշտիգայի տեղափոխության մասին:
Պորտուգալացին հաջողությամբ անցել է բուժզննումը և «չղջիկների» հետ կնքել երկամյա պայմանագիր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վալենսիա»-ն Պոշտիգայի տրանսֆերի համար «Սարագոսա»-ին կվճարի մոտավորապես 3 մլն եվրո:
Ավելացնենք, որ Իսպանիայի 2012/13թթ. առաջնությունում Պոշտիգան մասնակցել է 37 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ:







































