Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Չի բացառվում, որ վաղն ասեն, թե Սէֆիլյանն ու «Սասնա ծռերն» են Մարտի 1-ի հեղինակը

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:

-Պարոն Բաղդասարյան, հայտնի դարձավ, որ խստացվել և լրացվել են «Սասնա ծռեր» խմբի անդամների մեղադրանքները, հետաքրքիր է, այս փուլում երբ ըստ հատուկ քննչական ծառայության նաև բացահայտվել են երեք ոստիկանների սպանության հեղինակները, այս խստացումները, նման բացահայտումները՝ այսքան հապշտապ, ըստ Ձեզ ինչի՞ հետ են կապված՝ քաղաքական իմաստով:

-Անսպասելի չէր: Ինձ համար ավելի շատ անսպասելի էր իշխանությունների հետ պայմանավորվածությանը հավատալը: Ինչքան ընտրությունները մոտենան, ինչքան իշխանությունը կարողանա շատերն տանել ընտրությունների տուն-տունտունիկի խաղի դաշտ՝ իշխանությունների թելադրած կանոններով, այնքան այդ համակարգից դուրս տրամաբանությունը պետք է հետապնդվի: «Սասան ծռեր»- ը այս քաղաքականության տրամաբանությունից դուրս կանոններ էին առաջարկում՝ համակարգային փոփոխություններ: Ես հիմա «Սասնա ծռեր» խորհրդին չեմ անդամակցում: Ես համաձայն եմ նրանց առաջարկներին թե ոչ, դա այս պահին քննարկելու խնդիր չեն, բայց այն, որ իրենք եկել էին այն համոզման, որ այս խաղի կանոններով Հայաստանում քաղաքական իշխանություն չի ձևավորվելու, այլ ձևավորվելու է գաղութային իշխանություն, որը կտանի Հայաստանի գաղութացմանը, անկախության կորստին, ինչին բոլորս ենք ականատես, ես դրա հետ համամիտ եմ, և դա էր իշխանությունների ամենամեծ վտանգը:

Ժողովուրդը ոտքի կանգնեց, և Հայաստանում CNN-ը չգտավ գոնե մի շարքային քաղաքացու, որը համաձայն չլիներ կամ չաջակցեր «Սասնա ծռեր»-ի պահանջներին, և քանի դեռ ժողովուրդը ոտքի ելած էր, իշխանությունը նահանջեց, ընդհուպ մինչև համոզեց տղաներին, որ նրանք որպես թշնամու բանակի գերիներ են հանձնվում, հետևաբար Ժնևի կոնվենցիան կաշխատի իրենց նկատմամբ, բայց իրականում շատ մանր խորամանկությամբ ուռկանը, ցանցը գցեցին, որից հետո աստիճանաբար ճնշումը պետք է ավելի մեծանա: Ավելին ասեմ՝ ընտրությունները ինչքան մոտենան, ինչքան ընտրությունների մասնակիցներից շատերը գիտակցեն, որ ընտրությունների արդյունքում իրենց ձեռքբերումները կախված են հենց Սերժ Սարգսյանի ցանկությունից, իշխանության կամքից, այնքան «Սասնա ծռեր»-ին դատապարտողների թիվը կշատա, իշխանության կողմից նրանց վերագրվող մեղքերն ու հանցագործ արարքները կշատանան: Քանի որ ես գիտեմ, որ 2008թ-ին Ժիրայր Սեֆիլյանենք մասնակցում էին 2008թ. ընտրարշավին, հնարավոր է, որ Մարտի 1-ի գործերն էլ բացահայտվեն այս ընթացքում, և պարզվի, որ «Սասնա ծռերն»- ն են Մարտի 1-ի սպանությունների հեղինակը. ես չեմ բացառում այդպիսի ընթացքը:

Ժողովուրդը մի խոսք ունի՝ «Վարար գետից մի՛ վախեցի, մարմանդ գետից վախեցի», եթե թարգմանենք՝ «մուկ» վարչապետից, էն մյուսներից էդքան վախենալու բան չուներ ժողովուրդը, ինչքան այս փափուկ ուժը ներկայացնող «մարմանդ գետ» վարչապետ Կարեն Կարապետյանից, որը բացարձակապես որևէ քայլ չի անում Հայաստանի պետականակերտ ընթացքին աջակցելու, ապահովելու ուղղությամբ, այլ ճիշտ հակառակն է անում, բայց փափուկ: Ժողովուրդը մի խոսք էլ ունի՝ «կատվին փշի-փշի անելով են սիրում», հիմա այդ քաղաքականությունն է, Ռուսաստանը կարեն կարապետյանների միջոցով այդ քաղաքականությունն է իրականացնում: Եվ այդ սոուսի տակ մի կողմից «Սասնա ծռեր»-ին ավելի մեծ մեղքեր են վերագրում, մյուս կողմից բանակն էլ են հանձնում Ռուսաստանին, մի կողմից ազգ-բանակ-պետություն կոնցեպտի մասին են հայտարարում, մյուս կողմից օրենքի նախագիծ են առաջ քաշում, որ ազգին հակադրեն բանակին, և այդպես շարունակ:

Ինձ համար վաղուց ակնհայտ է՝ Հայաստանում կա ժողովուրդ՝ ամեն ինչից դժգոհ, միասնական, չձևակերպված պահանջներով, պահանջներ ձևակերպող չունեցող ժողովուրդ և իշխանությանը մոտ գտնվող տղերք, որոնք կռիվ են տալիս, թե ով է ավելի լավ, ով է ավելի հայրենասեր: Ես վստահորեն պնդում եմ՝ հայրենասիրության փաստարկը սրիկայի վերջին հանգրվանն է, սրիկայի վերջին հանգրվանն է նաև զոհված զինվորների անունը շահարկելով՝ փող հավաքելը:

Եվ գարնանը ժողովուրդը ևս մեկ անգամ ականատես կլինի հռետորների, հայրենասիրությունից սիրտը պայթող պատգամավորների և շատերի: Կգա հաջորդ փուլը՝ քաշվածները. իշխանությունը կարող է 196 հոգու մանդատ բաժանել և բավարարել այդ անհագուրդ մանդատատենչությունը, բայց մի մասին չի հասնի, և նրանք նոր թափով կշարունակեն իրենց «ազգափրկիչ», դատապարտող ելույթները, բայց մեծ հաշվով, մի գունդ է, որը գլորվում է, և որի մեջ ամեն մեկն իր դերն է կատարում ժողովրդին հիասթափեցնելու, ցույց տալու որ ճանապարհ չկա, որ քաղաքական տհասությունը տեռորով ծածկելը խնդիրները լուծելու այլընտրանք է, որն աշխարհը չի ընդունում:

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում տեռորի խորացմամբ և այընտրանքը դնում է այսպես՝ կա՛մ գաղութային իրավիճակ, կա՛մ տեռոր:

Կա քաղաքական լուծում, որի տարրերը հրապարակեցին «Սասնա ծռեր»- ը: Զինված ապստամբությունը նրանց համար ընդամենը ազդակ էր, որպեսզի մարդիկ ուշադրություն բևեռեն իրենց առաջարկած լուծումների վրա, որոնք քաղաքական են: Դրանք «Սասնա ծռեր» խորհուրդը ձևակերպեց, և այդ լուծումները համակարգի խաղի կանոններից դուրս են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում