Friday, 10 07 2026
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են

Ինչո՞ւ ուշացավ «Սոլնցեպյոկը». պարզաբանում է ՊՆ Վիգեն Սարգսյանը

Ռուսական մամուլը տեղեկացրել է, որ Հայաստանը Ռուսաստանից արդեն ստացել դեռևս 2015թ. ամռանը ձեռք բերված արտոնյալ վարկով Ռուսաստանից զենք գնելու վերաբերյալ հայ-ռուսական պայմանավորվածությամբ «Սոլնցեպյոկ» հրանետները և «Սմերչ» հրթիռային համակարգերը։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ հարցին, թե ինչու հայկական կողմին այդ համակարգերի մատակարարումը ուշացավ, մինչդեռ Ադրբեջանը ավելի վաղ էր զինվել այդ սարսափելի զենքերով։

Ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու ականատեսները նշում են, որ այդ հեռահար զենքերի կիրառումը լուրջ հոգեբանական ազդեցություն ունեցավ հայկական կողմի վրա։ Ճիշտ է, այդ զենքերի կիրառումը զուտ սիմվոլիկ էր, այսինքն՝ նրանք զոհեր և լուրջ ավերածություններ չէին առաջացրել, սակայն նպատակն էլ հենց սիմվոլիկ լինելն էր, քանի որ ադրբեջանցիները ցուցադրեցին այնպիսի զենք, որին հակադրելու ոչինչ չունեինք մենք, և հենց դա էր ծնում անճարակության զգացում։

Վիգեն Սարգսյանի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանը զենքը գնել էր կանխիկ փողով, մինչ մենք դրա համար փորձում էինք վարկային միջոցներ հայթայթել, ինչը ավելի արդյունավետ էր տնտեսական տեսանկյունից։ Այս պատասխանը նորանոր հարցեր է ծնում.

ա/ Արդյոք մենք գիտեի՞նք Ադրբեջանում այս զենքերի առկայության մասին։ Այս հարցին դժվար է բացասական պատասխան տալ, անգամ պետք էլ չի պատասխանատվությունը գցել մեր հետախուզության վրա, քանի որ մամուլով, այդ թվում՝ ռուսական, քանիցս խոսվել է ադրբեջանական «Սմերչների» ու «Սոլնցեպյոկների» մասին։

բ/ Արդյոք մենք ունեի՞նք պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ, որ այդ հրետանին չի գործադրվելու մարտական նպատակներով, այլ միայն՝ ցուցադրական։ Կարծում եմ՝ սա ավելի շուտ հռետորական հարց է։

գ/Արդյոք մենք չե՞նք պատկերացրել ասիմետրիկ սպառազինության վտանգը։ Ուրեմն մենք գործ ունենք իշխանությունների լուրջ ինտելեկտուալ և մասնագիտական դեֆիցիտի հետ։

դ/ Արդյոք մենք արե՞լ ենք ամեն ինչ, որ շուրջ մեկ տարի առաջ ռուսական կողմի հետ եղած պայմանավորվածությունները դառնան զենք ու գործ։ Սա թերևս Հայաստանի ողջ կառավարման համակարգի անճարակության արտահայտությունն է՝ Ռուսաստանում մեր դեսպանից մինչև ՀՀ նախագահ։

Այս բոլոր հարցերի պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը զենքերը մատակարարեց Ադրբեջանին և նրան հրահրեց պատերազմի վերսկսման, որպեսզի հետո Հայաստանին տա «Իսկանդերներ», հետո նոր՝ «Սմերչներ» ու «Սոլնցեպյոկներ», հետո Ադրբեջանը Չինաստանից ու Պակիստանից գնի ավելի հեռահար հրթիռներ և այլն։ Այսինքն՝ եթե Մինսկի խմբի միջնորդները փորձում են խաղաղություն հաստատել, ապա Ռուսաստանը նախաձեռնել է լրջագույն սպառազինությունների մրցավազք մեր փոքրիկ տարածաշրջանում։

Իսկ նախարարը ասում է, թե ֆինանսական էֆեկտիվություն ենք փնտրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում