Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի առաջին երեք եռամսյակների ընթացքում Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառության ծավալը կազմել է 15.78 միլիարդ դոլար։
Դա 18.9 տոկոսով (3.68 միլիոն դոլարով) զիջում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն։
Վերջինիս տվյալներով՝ արտահանման ծավալը կազմել է 9.57 միլիարդ դոլար, իսկ ներկրման ծավալը՝ 9.2 միլիարդ դոլար։ Մեկ տարում Ադրբեջանից արտահանումը կրճատվել է 25 տոկոսով (3.3 միլիարդ դոլարով), իսկ ներկրումը՝ 5.7 տոկոսով (377 միլիոն դոլարով)։
Ադրբեջանն առևտրային գործարքներ է իրականացրել աշխարհի 174 երկրի հետ, արտահանել է 103 երկիր և ներմուծել է 168 երկրից։






































