Saturday, 18 07 2026
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ

Գյուղնախարարությունում քննարկվել է կառավարության ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, նախարարության կառուցվածքային ստ որաբաժանումների ղեկավարներ:

Իր բացման խոսքում նախարար Առաքելյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել սեղմ ժամկետներ առաջադրված հանձնարարականների կատարման համար, որպեսզի շաբաթական կտրվածքով նախանշված միջոցառումների մասով արձանագրվեն արդյունքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն զեկուցել են կատարված աշխատանքների ընթացքը, բարձրաձայնել խնդիրները:

Մասնավորապես նշվել է, որ մշակման փուլում են և նոյեմբերի վերջին պատրաստ կլինեն սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի և գործիքակազմի արդյունավետության բարձրացման, անտառային ոլորտի բարեփոխումների և բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգերի նախագծերը: Արդեն իսկ ներկայացվել է չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ներգրավման մեխանիզմների կիրառման ծրագրի նախագիծը:

2017 թվականից սկսած սպանդանոցային մորթի անցման հետ կապված նախարարը կարևորել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների կազմակերպումը և իրազեկման լայնածավալ միջոցառումների իրականացումը:

Նախարարին զեկուցվել է, որ պատրաստ է տնկանյութի և խաղողի պատվաստված տնկանյութի արտադրությամբ զբաղվող գենեֆոնդի պահպանության և ինտենսիվ այգեգործության սելեկցիայի զարգացման գիտաարտադրական կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը կներկայացվի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետների հետ քննարկումներից հետո:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերացիայի խթանման միջոցառումների իրականացման հարցը, և հանձնարարվել է այդ ուղղությամբ ներկայացնել համապատասխան ծրագիր:

Անդրադառնալով սուբսիդավորման ծրագրերին` նախարարը հանձնարարել է քննարկել և հստակ դիրքորոշում ներկայացնել սուբսիդավորման մեխանիզմների կատարելագործման մասով` գյուղատնտեսության զարգացման քաղաքականության համատեքստում կոնկրետացնելով սուբսիդավորման ուղղությունները և թիրախային խմբերը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` նախարարը կարևորել է նաև հանրության հետ հետադարձ կապի ապահովումը և բարձրացված խնդիրներին օպերատիվ արձագանքումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում