Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Հաղթանակ չեմ համարում, գործի արդար հանգուցալուծումը տեսնում եմ միջազգային դատարանում. Էդմոն Խուդյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լոսանջելեսաբնակ գործարար, «Արին կապիտալ» ընկերության սեփականատեր Էդմոն Խուդյանը:

Պարոն Խուդյան, երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ  Վլադ Մանգասարյանի «կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 միլիարդ դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը ուղարկվել է դատարան։ Հաշվի առնելով այն փաստը, որ հափշտակությունը կատարվել է Ձեզ պատկանող «Արին կապիտալ» ՍՊԸ-ից, և Դուք տարիներ ի վեր պայքարել եք, որ հափշտակության փաստը բացահայտվի և մեղավորները  կանգնեն արդարադատության առաջ, որոշումը հաղթանակ համարո՞ւմ եք։ 

– Որոշումը հաղթանակ չեմ համարում,  բայց ընթացքը բավական դրական եմ գնահատում։ Մենք 5 տարի է՝ պայքարում ենք Վլադ Մանգասարյանի խարդախությունները բացահայտելու ուղղությամբ, և գուցե մի քանի տարի ևս կտևի գործը ավարտին հասցնելու համար։ Իսկ թե ինչպիսի ավարտ կունենա, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա՝ կախված որոշումներ կայացնողների արդարամտությունից և կամքից։ Որպես Վլադ Մանգասարյանի և նրա հովանավորների գործողություններից ամենամեծ տուժած՝ ես լիարժեք իրավունք ունեմ կասկածելու ՀՀ իրավական համակարգին։ 2011թ.-ից սկսած՝ շարունակվող հանցագործությունների մասին նամակներով անպատասխան տեղեկացրել եմ իրավապահ համակարգի բոլոր ատյաններին։ Համակարգի որևէ օղակ որևէ քայլ չի ձեռնարկել կատարվող հանցագործությունները կանխելու համար։ Դատարաններն այն ժամանակ իրենց ապօրինի որոշումները ծառայեցնում էին «Արին կապիտալի» ունեցվածքը Մանգասարյանի օգտին օտարելու նպատակին։ Արդյոք դատարաններն այսօր հետապնդո՞ւմ են արդարություն, և սկսվելիք դատական գործընթացը արդարությա՞ն հաղթանակի համար է՝ ժամանակը ցույց կտա։

– Ինչի՞ արդյունք եք համարում  այս որոշումը։ Ի՞նչ գործոններ կարող էին ազդել այսպիսի շրջադարձի համար՝ նոր վարչապե՞տ, միջազգային ճնշումնե՞ր, թե՞ այլ բան։ 

– Գործոններից ամենակարևորը ես համարում եմ 2014թ. սեպտեմբերին ԱՄՆ-ում գտնվող միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ սկսված դատական գործընթացը։ Այդ ժամանակ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանն ու ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը ծանուցվել են այդ մասին։ Գործը դեռևս բուռն ընթացքի մեջ է։ Դատական գործընթացը ցույց կտա, թե որքանով կապ ունեն գործադիր իշխանության նորանշանակ ղեկավարի և այլ պատասխանատուների արմատական բարեփոխումների գնալու վերաբերյալ հայտարարությունները իրականության հետ։ Ես լիահույս եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանին կհաջողվի արմատական բեկում մտցնել երկրում բարեփոխումներ իրականացնելու հարցում։  Միջազգային դատարանում ընդդեմ Հայաստանի մեկնարկած դատական գործն այս պահին կապված է հենց գործող վարչապետի հետ։ Կարծում եմ՝ նա, ինչպես և ես չենք ցանկանա գործի հանգուցալուծումը տեսնել ԱՄՆ դատարանում։ Կարծում եմ նաև, որ մամուլն իր դերն ունեցավ։ Չեմ բացառում, որ գործի այսպիսի ընթացքն ուղիղ կապ ունի Հայաստանի դատախազական համակարգում վերջին բարեփոխումների հետ։

– Դուք ինչպե՞ս, ի՞նչ եղանակով եք պատկերացնում հափշտակված գումարների և բնակարանների վերադարձը։ Չէ՞ որ կոնկրետ մարդիկ կրկնակի տասնյակ հազարավոր գումարներ են վճարել։ Վեճի հանգուցալուծումը ինչպես՞ եք պատկերացնում։ 

– «Արին կապիտալից» հափշտակված բնակարանները, որոնք պատկանում էին ընկերությանը կամ ինձ՝ որպես ընկերության բաժնետեր, պետք է վերադարձվեն ինձ։ Գնորդներից յուրացված բնակարանները պետք է վերադարձվեն իրենց։ Պետությունը պետք է հատուցի բոլորի վնասները։

– Դուք ամիսներ առաջ մամուլում հայտնել էիք, որ միջազգային դատարանում ընդդեմ Հայաստանի գործ եք պատրաստվում ներկայացնել։ Շարունակելո՞ւ եք հետապնդել այդ գործը միջազգային դատարանում և ի՞նչ եք պատրաստվում անել, եթե Հայաստանի իշխանությունները սույն քրգործը դատարան ուղարկելով՝ փորձեն իրականում կանխել Ձեր գործի հաջողությունը միջազգային դատարանում կամ փորձեն Ձեզ հետ հաշտության եզրեր գտնել։

– Ինչպես արդեն ասացի, ԱՄՆ-ի դատական գործը ընթացքի մեջ է, բայց դրա շարունակությունը կախված է ՀՀ-ում դատական գործի հետագա զարգացումներից։ Հայաստանի իշխանությունները չեն կարող կանխել միջազգային դատական գործընթացը կամ դրա հետ կապված խոչընդոտող որևէ գործողություն իրականացնել։ Հաշտության մասին ոչինչ ասել չեմ կարող։ Մինչև այս պահը պետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել հարցին արագ լուծում գտնելու ուղղությամբ, և,  ցավոք, ես հաշտությունը միայն տեսնում եմ միջազգային՝ ԱՄՆ-ի դատարանում։

– Հայտնի է, որ Ձեր գործում ուղղակի մասնակից է եղել և ներգրավվածություն է ունեցել Հայաստանի նախագահի անմիջական հարազատներից մեկը։ Կարծում եք, որ հովանավորչության և կոռումպացվածության հայաստանյան իրականության պայմաններում Ձեր գործը կարո՞ղ է տեղից շարժվել, և ոչ միայն Վլադիսլավ Մանգասարյանը, այլ նաև այլ մեղավորներ կարո՞ղ են կանգնել արդարադատության առաջ։

– Ոչ, չեմ կարծում։ Այս գործում մեղադրյալի աթոռին պետք է լինեին դատավորներ, ՊԵԿ-ի հարկային տեսուչներ, սնանկության գործով կառավարիչներ, Մանգասարյանի հանցագործությունները օրինականացրած փաստաբաններ, կադաստրի աշխատակիցներ, 2011-2012թթ. դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերության մեկ այլ բաժնետեր և հաշվապահը։ Գուցե ընթացքում ներգրավվեն այլ մեղավորներ, սակայն ես դա առայժմ չեմ տեսնում։

Որո՞նք են լինելու Ձեր առաջիկա անելիքները այս և Ձեր հետապնդած մյուս քրեական գործերի շրջանակներում։

– Անելիքների մասին թույլ տվեք այս պահին ոչինչ չասել։ Ամեն ինչ կախված է գործադիրի քայլերից և դատական գործընթացից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում