Monday, 13 07 2026
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև

Վանաձորում մանկավաճառ մայրը դատապարտվել է պայմանական ազատազրկման

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, Լոռու մարզի 43-ամյա բնակչուհի Ռիմմային մեղավոր է ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվախի առաջին մասով՝ երեխայի առք ու վաճառքը և դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման՝ երկու տարվա փորձաշրջանով:  

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը երկու երեխայի մայր է, դրական է բնութագրվում գյուղապետի կողմից: Նշենք, որ ամբաստանյալն ընդունել է մեղադրանքը, և դատարանը բավարարել է նրա միջնորդությունը՝ գործի դատաքննությունն արագացված կարգով անցկացնելու մասին:  

Ինչպես  ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր,ամբաստանյալն  արտաամուսնական կապից լույս աշխարհ էր բերել  երկվորյակ երեխաների՝ տղայի  և աղջկա: Սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ մայրը որոշել էր  սեփական տղա երեխային վաճառել՝ նույն Լոռու մարզում գնորդ էլ է գտնվել՝ Ա.Կ.-ն զավակներ չուներ և ցանկանում էր երեխա որդեգրել:  

Ռիմման հանդիպել է գնորդին՝ հավաստիանալու համար, որ երեխային ապահով ընտանիքի է տալու: Ըստ գործի նյութերի, վաճառողն ու գնորդը նախնական պայմանավորվածության են եկել մանկան վաճառքի գնի շուրջ՝ 1.291.125 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար:  

Պայմանավորվածության համաձայն, գումարի մի մասը` 367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, գնորդը պետք է վճարեր մինչև երեխային հանձնելը, իսկ մնացած մասը` երեխային հանձնելուց հետո: 2011 թվականի մարտի 13-ին Ա.Կ.-ն Ռիմմային է տվել պայմանավորված նախնական գումարը՝ 367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումարը, իսկ երկու օր անց երեխան հարձնվել է նոր ծնողներին: Շուրջ մեկ տարի անց, ըստ քննության տվյալների, 2012 թվականի մարտի 22-ին Ռիմման նոտարական կարգով հրաժարվել է որդուց` Նիկոլայից, որից հետո Ա. Կ.-ն առանձին Ռիմմային է հանձնել պայմանավորված գումարի մնացած մասը՝ 923.275 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում