Tuesday, 14 07 2026
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը

Ֆրանսիան ճանաչում է Հայաստանի դպրոցականների վկայականները

Երևանի թիվ 119 դպրոցում 2013 թվականից իրականացվում է «Ֆրանսերեն լեզու» և «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում՝ որպես հիմնական ծրագրի առարկաներ: Որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ ուսուցանվում են «Ֆրանսիայի պատմություն ու աշխարհագրություն» և «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաներ: Վերոնշյալ կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած առաջին 12 շրջանավարտներն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստացել են Ֆրանսիայի ավարտական վկայականներ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն, Երևանի թիվ 119 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, ծնողների ներկայացուցիչներ, ինչպես նաև վկայականների արժանացած շրջանավարտներն ու Ֆրանսիական միջազգային օլիմպիադայում 1-ին և 2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները:

Ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր շատ հաճելի ու կարևոր պահ է մեզ համար. նախ ճանապարհ ենք դնում մեր առաջին սերունդը, որն արդեն ունի Ֆրանսիայի կողմից հաստատագրված որակի չափանիշ, երկրորդ. կրթության ոլորտում Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունն ընդլայնում ենք ոչ միայն զարգացնելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները, այլև հետևողական ջանքեր գործադրելով վկայականների ճանաչման ուղղությամբ»: Շնորհավորելով աշակերտներին՝ Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ դասընթացներն անցած աշակերտները ոչ միայն իրենց անձնական ճանապարհն են հարթել, այլ նաև մեր երկրի համար բացել նոր և կարևոր հնարավորություն:

«ֆրանսերենի պարագայում դպրոցական կրթությունից հետո արդեն կարողանում ենք առաջարկել Ֆրանսիայի կողմից Հայաստանում ճանաչված նույն որակի բարձրագույն կրթություն՝ ի դեմս Ֆրանսիական համալասարանի: Այսպիսով՝ կրթական շղթան ամբողջանում է՝ ստանալով ֆրանսիական որակ: Այն, որ մեր վկայականները ներկայում ճանաչվում են Ֆրանսիայի կողմից, շատ կարևոր է, որովհետև մենք արդեն ֆրանկոֆոն երկրների տրամաբանության մեջ ենք»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը և անձամբ դեսպանին, ում համար, ըստ Լևոն Մկրտչյանի, կրթության ոլորտի խնդիրներն առաջնահերթ են: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Երևանի թիվ 119 դպրոցի կոլեկտիվին. այս ուսհաստատությունը մեր լավագույն դպրոցներից է, և եթե կարողանանք նման որակի դպրոցների ցանց ունենալ ողջ երկրում, ապա դրանից բոլորս կշահենք»,-նշել է նախարարը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով շրջանավարտներին և նրանց ծնողներին:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ծրագրի շրջանակում ներդրված համատեղ ջանքերը ցանկալի արդյունք են տվել, և այսօր 12 շրջանավարտ ստանում է երկլեզու ուսուցման վկայական: «Սա նաև թիվ 119 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների աշխատանքի արդյունքն է: Առհասարակ, Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ֆրասնսերեն լեզվի ուսուցմանը, հատկապես երբ ապահովվում է դրա շարունակականությունը. դպրոցի շրջանավարտների մի մասն իր ուսումը շարունակում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում»,-նշել է դեսպանը:

Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և
Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն շրջանավարտներին հանձնել են վկայականները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում