Sunday, 12 07 2026
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից

Հայաստանում ուշագրավ փոփոխություն ԱՄՆ ընտրության ֆոնին

Հայաստանում փոփոխություն է տեղի ունեցել կառավարությունում ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, որից դուրս են եկել Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը և նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Խորհրդում համապատասխանաբար տեղ են զբաղեցրել այսօր այդ պաշտոններում գործող նոր անձինք՝ Արթուր Դավթյանը, Վարդան Արամյանն ու Կարեն Կարապետյանը: Տեղի է ունեցել ի պաշտոնե բխող փոխարինում:

Հատկանշականը կամ խորհրդանշականը, սակայն, այն է, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների ի հայտ գալուն զուգահեռ, ըստ էության նույն օրը: Սա խորհրդանշական է նրանով, որ կոռուպցիայի դեմ պայքարի այս խորհուրդը ստեղծվել է հայ-ամերիկյան նախաձեռնությամբ:

2015 թվականի փետրվարին այս խորհրդի ստեղծման շուրջ պայմանավորվածության մասին Երևանում հայտարարեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը՝ ասելով, որ Հայաստանի կառավարության հետ սկսում են հակակոռուպցիոն նոր ռազմավարություն: Խորհրդի ստեղծումից արդեն մոտ երկու տարի անց, սակայն, Հայաստանում կոռուպցիան չի նահանջել ըստ էության ոչ մի քայլ, և խորհրդի գործունեության արդյունավետությունը, մեղմ ասած, կասկածելի է: Մինչդեռ այդ մարմնի գոյությունը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ եթե խորհուրդը չտա գործնական արդյունքներ, ԱՄՆ-ը կդադարեցնի ֆինանսավորումը: Չեն նշվել, սակայն, չափիչ ժամկետներ՝ մինչև երբ պետք է սպասել արդյունքների և ինչպիսի արդյունքների պետք է սպասել:

Անցնում է արդեն երկու տարի, իսկ միակ քիչ թե շատ շոշափելի բանը հենց այն է, որ ի պաշտոնե փոխվոմ են խորհրդի երեք անդամներ: Սակայն ինչ է փոխվում դրանից՝ որևէ կերպ որոշակի չէ: Այս տեսանկյունից ավելի տրամաբանական կլիներ, որ ընդհանրապես հայտարարվեր այդ խորհրդի լուծարման մասին: Դա ակնհայտ տապալված ռազմավարություն է, որն ունի արմատական վերանայման անհրաժեշտություն:

Եվ նաև այս տեսանկյունից է հատկանշական, որ արմատական շրջադարձ է տեղի ունենում նաև ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այստեղ, իհարկե, ուղղակի կապեր փնտրելը, մեղմ ասած, երևակայության արդյունք կլինի, սակայն կա ընդհանուր համաշխարհային տենդենց, տրամադրություն հասարակական ընկալումներում, որն ԱՄՆ-ում արտահայտվեց նրանով, որ քաղաքացիները, հասարակությունը, շարքային ընտրողները ինչ-ինչ պատճառներով դժգոհ լինելով մինչ այժմ եղած իրողություններից՝ գնացին և իրենց ձայնը տվեցին օդիոզ կերպար հանդիսացող միլիարդատիրոջը, որը ըստ էության չունի ոչ մի քաղաքական արմատ: Սակայն ամերիկացիները գնացին փոփոխությունների ռիսկին, կատարեցին այդ ընտրությունը, ինչի հնարավորությունը ամերիկյան ժողովրդավարության և պետականության ամենաառանցքային ձեռքբերումներից մեկն է:

ԱՄՆ-ը փոփոխությունների հնարավորություն է մարդկանց համար, ինչն էլ մարդիկ կատարեցին տվյալ պարագայում իրենց քվեարկության տեսքով: Լավ է դա, թե վատ՝ սա արդեն իրենց խնդիրն է: Սակայն ամերիկյան համակարգը տալիս է փոփոխությունների միտումն ու տրամադրությունները իրացնելու սահուն, օրենսդրական, ինստիտուցիոնալ հնարավորություն:

Հայաստանում փոփոխությունների տրամադրությունը, մեղմ ասած, ոչ պակաս է հասունացած, սակայն մենք զուգահեռ տեղի ունեցող մի օրինակով տեսնում ենք, որ փոփոխությունները այստեղ բացառապես կոսմետիկ են և ներիշխանական տրամաբանության շրջանակում՝ մեկը մյուսով, մեկը մյուսին: Հասարակությանը փոփոխությունների հնարավորություն տրված չէ, և ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլև պետության ընթացքի առումով ընդհանրապես:

Եվ սա լրջագույն խնդիր է, քանի որ այդ ինստիտուցիոնալ հնարավորություններից զրկված հասարակությունը ի վերջո՝ կամա, թե ակամա, գալիս է ծայրահեղ եզրահանգումների, որոնց չնչին տոկոսը մի օր դառնալով իրականություն՝ կարող է բերել մեծ ողբերգության: Առավել ևս, որ Հայաստանի կյանքում արդեն արձանագրվել է այդպիսի մի իրողություն:

Եվ այս տեսանկյունից կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը տեսականում կարող է լինել հասարակությանը տրվող փոփոխությունների տրամադրության իրացման ինստիտուցիոնալ հարթակ: Եվ միայն այդ դեպքում, այսինքն՝ հասարակության մասնակցության և ներգրավվածության դեպքում այն կարող է լինել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում