Wednesday, 15 07 2026
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը

Լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա, բայց ճանկռոցներ կլինեն. Վովա Վարդանով

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

-Պարոն Վարդանով, «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն օրերս հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Հայտարարության մեջ ասցած է. «Վերջին օրերին Ադրբեջանի ու նրա դաշնակից պետությունների քարոզչամեքենաների կողմից նպատակային կերպով կրկին շրջանառվում է տևական ու որոշիչ պատերազմ սանձազերծելով` Արցախյան հիմնախնդիրը Բաքվի կողմից ուժի միջոցով լուծելու անխուսափելիության գաղափարը…»: Ի՞նչ ռիսկեր կան, ինչո՞ւ հիմածագեց մոբոլիզացիայի անհրաժեշտությունը:

-Կամավորականների մոբիլիզացիան այն աշխատանքն է, որ մշտապես պետք է արվի, պարոն Ավետիսյանի կոչն ուղղված է նրան, որ կամավորական խմբերը և նրանց հրամանատարներն աշխատանք տանեն, ոչ միայն նրանց կռվի դաշտ ուղեկցեն, այլ նաև սովորեցնեն որոշ բաներ: Այս զգոնության կոչը ուղղված է կամավորակններին, որ քիչ է լինել ուղղակի խիզախ և ուղևորվել կռվի դաշտ, պետք չէ զոհվել հանուն հայրենիքի, պետք է մարտնչել հանուն հայրենիքի:

Որքանո՞վ եք հիմա Բաքվի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծելու վտանգ տեսնում:

-Լայնածավալ պատերազմի վտանգ չեմ տեսնում, բայց ճանկռոցիներ, ինչպիսին եղան ապրիլյան դեպքերի ժամանակ, միշտ էլ այդպիսի փորձեր կարող են լինել, հիմա եղանակը և մեր բանակի զգոնությունը թույլ չտվեցին, որ ակտիվացնեն գործողությունները: Չնայած կուտակած էներեգիան պետք է մի տեղ բաց թողնեին և բաց թողեցին որոշակի դիրքային աշխուժացումներում, փորձեցին ականազերծել ականապատ դաշտեր, ուղղություններ բացել, դիվերսիոն ներխուժում իրականացնել, այդ ամենը կանխվում է մեր զգոնության շնորհիվ:

-Հայտնի է, որ նոյեմբերի 11-18 Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սպասվում: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ նպատակով է դա արվում:

-Զորավարժությունները, զորախաղերը ուղղված են անձնակազմի որակը բարձրացնելուն, սխալները բացահայտելուն և ուղղելուն: Սպասվող զորավարժություններն աննախադեպ չեն: Մեկ տարի առաջ այսպիսի զորավարժություններ եղան, բայց ավիացիան ավելի քիչ մասնակցություն ուներ՝ հիմա հայտարարվել է 50 միավոր օդուժի մասին, իսկ անցած տարի 50 միավոր միայն ուղղաթիռներն էին, փաստորեն նվազել է ավիացիայի թիվը, իսկ հրթիռային տեխնիկայի թիվն ավելացել է: Դա նշանակում է, որ նրանք անընդհատ զորավարժությունների մեջ փոփոխություններ են մտցնում: Զորավարժությունները լինելու են Հարավային Կովկասի տարածքում, չի բացառվում, որ տեղի ուենան ՀՀ կամ Արցախի սահմանների մոտ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում