Friday, 10 07 2026
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին

Կարևոր է՝ ինչքան հնարավոր է շատ բարեկամներ ունենանք. Կարինե Աճեմյան

2016 թվականի հոկտեմբերի 23-27-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Հեղինե Բիշարյանը, Ժնևում մասնակցել են Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովին: Վեհաժողովի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝ Մարդու իրավունքների չարաշահումն իբրև հակամարտության նախանշան. խորհրդարաններն իբրև վաղ արձագանքողներ. Լիարժեք, անվտանգ  կերպով և առանց միջամտության քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության ազատությունը. այդ նպատակին հասնելու համար տղամարդկանց ու կանանց միջև գործընկերության ստեղծումը: Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Կանանց ֆորումը, որին մասնակցեց Կ. Աճեմյանը, ով հանդես եկավ ելույթով: Այն նվիրված էր վեհաժողովի օրակարգի 2-րդ կետին: Հարցի վերաբերյալ ծավալվեց աշխույժ քննարկում: Մասնակիցներն իրենց ելույթներում բերում էին սեփական երկրների օրինակը, կիսվում իրենց փորձով:

Այդ օրը տեղի ունեցավ նաև «Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի նիստը, որի ժամանակ քննարկվեցին վեհաժողովի օրակարգում ընդգրկվելիք հրատապ հարցերը: Ելույթ ունեցավ կազմակերպության Գործադիր կոմիտեի անդամ, ռուս պատգամավոր Վ. Կոսաչյովը, ով ներկայացրեց իրավիճակը: Սիրիայի հետ մեկտեղ Ռուսաստանը ներկայացրել էր հրատապ հարց, որը վերաբերում էր Սիրիայում տիրող իրավիճակին: Ապա նա խոսեց ՄՄ-ի՝ 2017 թվականին Դաքայում տեղի ունենալիք վեհաժողովի ժամանակ ներկայացվելիք բանաձևի նախագծի մասին, որի համազեկուցողներից մեկն էլ ինքն էր: ՀՀ ԱԺ պատվիրակությունը բանաձևի նախագծի վերաբերյալ ներկայացրել էր երկու փոփոխություն:

Օրակարգի մյուս հարցը վերաբերում էր կազմակերպության տարբեր հանձնաժողովներում թափուր տեղերը լրացնելուն: Կազմակերպության Ժողովրդավարության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի բյուրոյի կազմում առաջարկվեց Կ. Աճեմյանի թեկնածությունը:

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Ղեկավար խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ կազմակերպության անդամակցության, նախագահի և գլխավոր քարտուղարի հաշվետվության, ֆինանսական վիճակին առնչվող հարցեր: Ապա տեղի ունեցավ վեհաժողովի բացումը  և գլխավոր հարցի քննարկումը: Օրվա վերջում տեղի ունեցավ քննարկում և քվեարկություն վեհաժողովի օրակարգում հրատապ հարց ընդգրկելու վերաբերյալ: Ներկայացված էր ութ հարց: Երեք հարց օրակարգից հանվեց, մնաց հինգը: Ձայների մեծամասնությամբ օրակարգ մտավ Գերմանիայի և Մեքսիկայի ներկայացրած հարցը՝ «Պատերազմը և մարդասիրական դաժան վիճակը Սիրիայում, մասնավորապես Հալեպում»: ՀՀ ԱԺ պատվիրակությունը երեք հարցի քվեարկության ժամանակ ձեռնպահ էր, 11 կողմ ձայն տվեց Ռուսաստանի և Սիրիայի ներկայացրած հարցին, իսկ Գերմանիայի և Մեքսիկայի ներկայացրած հարցին քվեարկեց հետևյալ կերպ՝ վեց կողմ, հինգ ձեռնպահ:

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավորների  և ՄՄ-ում Շվեդիայի պատվիրակության միջև՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հայ պատգամավորները պատասխանեցին եվրոպացի իրենց գործընկերների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Նշվեց, որ ներկայումս ընթանում են ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները,  ակտիվ գործունեություն է ծավալում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը:

Հոկտեմբերի 25-ին և 26-ին շարունակվեցին ընդհանուր և հրատապ հարցերի քննարկումները: Ընդհանուր հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: ոկտեմբերի 27-ին շարունակվեց Ղեկավար խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվեց նաև 2017 թվականին ՄՄ-ի 136-րդ և 137-րդ վեհաժողովների անցկացման վայրի վերաբերյալ հարցը: Որոշվեց, որ 136-րդ վեհաժողովը տեղի կունենա Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում, իսկ 137-րդը՝ Սանկտ Պետերբուրգում: Վերջին հարցի վերաբերյալ Ուկրաինայի պատվիրակությունն ուներ առարկություններ, որոնք էլ ներկայացրեց Ղեկավար խորհրդին: Ուկրաինայի պատվիրակության պահանջով անցկացվեց անվանական քվեարկություն: 157 ձայներից որոշմանը կողմ ձայների թիվը 138 էր, դեմ՝ 19: Ապա ելույթ ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար Վ. Մատվիենկոն: Ղեկավար խորհրդի նիստից հետո տեղի ունեցավ վեհաժողովի նիստը, որի ժամանակ ընդունվեցին բանաձևերի նախագծերը: Դրանով Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովն ավարտեց իր աշխատանքը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում