Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան բնական գազի մատակարարումների պլանում ռազմավարական կարևորության երկիր է ԵՄ-ի համար։
Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին. «Ուկրաինան ունի ռազմավարական կարևորություն՝ որպես տարանցիկ երկիր։
Ուկրաինան ԵՄ-ի համար պետք է մնա որպես տարանցիկ երկիր, և այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են միջազգային մակարդակով»։







































