Thursday, 16 07 2026
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում

Տպավորություն են ստեղծում, որ «դիկտատոր» Սէֆիլյանն է երկիրը հասցրել այս վիճակին. Սուրեն Զոլյան

Անդրադառնալով հարցին, թե կառավարության կողմից նախաձեռնվող քայլերն արդյո՞ք նախընտրական շրջանում իրականացվող քայլեր են՝ ուղղված իշխանության վարկանիշի բարձրացմանը, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղաքագետ, ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը նշեց. «ՀՀԿ-ն կարող էր վարչապետ կարգել հենց իրենցից, և այդ քայլերը կարող էր կատարել հանրապետականը: Վարչապետը շատ լավ գիտակցում է, և ՀՀԿ-ն էլ է լավ գիտակցում է, որ իրենք մեկուսացված են և չունեն քաղաքական հենարան, քաղաքական հենարանը պետք է լիներ ժողովուրդը: Այս առումով շատ տրամաբանական են այն շահեկան քայլերը, որով կառավարությունը պետք է շահի հասարակության վստահությունը:

Այն, ինչ կատարում է վարչապետը միայն դրական եմ գնահատում, բայց դժվար է ասել, դա երկարաժամկետ կլինի, թե դա ուղղակի բեմադրություն է, որը նախատեսված է ընտրությունների համար, և ընտրություններից հետո դեկորացիաները և հերոսները կփոխվեն, և այլ անձինք դուրս կգան բեմ,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն չի ցանկանա, որ ինչ-որ մեկ այլ ուժ, այսպես ասած, բարելավման գործընթացը վերագրի իրեն: «Այստեղ մեկ ուրիշ թատրոն է, ՀՀԿ-ն ուզում է ասել, որ այդ բարեփոխություններն իր ցանկությամբ և կամոք են կատարվում»:

Ս. Զոլյանի դիտարկմամբ՝ անհասկանալի է, թե ինչու մինչև հիմա դա չի արվել, և այս առումով կոգնիտիվ դիսոնանսն է դեր խաղում: «Հասարակությունը ճիշտ կհասկանար, եթե ասենք, ամառվա ապստամբության արդյունքում, Հայաստանի նորանշանակ «դիկտատոր» Սէֆիլյանը նշանակեր վարչապետ, և վարչապետը քայլեր ձեռնարկեր՝ կոռուպցիայի դեմ պայքար, գազի, էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում և այլն, այսինքն՝ կլիներ այն, ինչ խոսում էր ընդդիմությունը: Բայց մենք տեսնում ենք բոլորովին այլ վիճակ, կարծես թե այն ուժը, որ պատասխանատու էր այդ ամեն ինչի համար, հիմա խոսում է հենց բարեփոխումների մասին և պայքարում է «դիկտատոր» Սէֆիլյանի դեմ, կարծես թե «դիկտատոր» Սէֆիլյանն է երկիրը հասցրել այս վիճակին»,- ընդգծեց Ս. Զոլյանը՝ հավելելով, որ այս անտրամաբանական վիճակը ոչ միայն հասարաության վրա է ազդում, այլ նաև բոլոր հասարակական ուժերի, որովհետև մեծ անվստահություն կա իշխանությունների և նրանց ձեռնարկած քայլերի հանդեպ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում