Tuesday, 14 07 2026
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՏՄՊՊՀ, ՀԾԿՀ, ՎՊ և ՀՌԱՀ նախագահները չեն կարող լինել կուսակցականներ. նախագիծը կրկին շրջանառության մեջ է դրվել

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարուքյանը  շրջանառության մեջ է դրել Վերահսկիչ պալատի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծեր, որոնցով առաջարկում է արգելել այդ հանձնաժողովների նախագահների և անդամների (Վերահսկիչ պալատի դեպքում՝ խորհրդի անդամների)  կուսակցականացումը՝ նրանց քաղաքական չեզոքության նկատառումներից ելնելով։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Էդմոն Մարուքյանի հետ։ Այս կապակցությամբ վերջինս տեղեկացրեց, որ սա մտնում է հակակոռուպցիոն փաթեթի մեջ, ինչը, սակայն մի անգամ արդեն մերժվել է, պարզապես հիմա կրկին ակտուալ է դարձել այնքանով, որքանով որ կա նոր կառավարություն։

«Նպատակն այն է, որ բոլոր «անկախ» կառույցները, որոնք որ մենք ունենք Հայաստանում, որոնք որ պետք է զբաղվեին տարբեր ոլորտներում հավասարությունն ապահովելու, տնտեսական մրցակցությունն ապահովելու, չարաշահումներ թույլ չտալու կամ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, դրանք պետք է լինեն ապաքաղաքական կառույցներ, անկուսակցական մարմիններ։

ՏՄՊՊՀ-ի օրինակով կարող եմ ասել, որ բոլորս էլ գիտենք, որ այդ հանձնաժողովի ղեկավարը ՀՀԿ խորհրդի անդամ է և ինչպե՞ս կարող է ՀՀԿ խորհրդի անդամը ապահովել հավասարությունը, մրցակցությունը ՀՀԿ-ի բիզնեսմենների և այլ գործարարների միջև, ինչպե՞ս նա կարող է անաչառ և անկողմնակալ լինել»,-հարց է բարձրացնում Էդմոն Մարուքյանը։

Նրա վստահեցմամբ՝ սա համակարգային փոփոխություն է և ոչ թե անձերով պայմանավորված, որպեսզի այլևս երբևէ այդ մարմինների ղեկավարներն իրավունք չունենան որևէ քաղաքական ուժի անդամ լինել կամ ընդհանրապես քաղաքականապես կաշկանդված լինել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նախագիծը մեկ անգամ արդեն իսկ մերժվել է ԱԺ-ի կողմից, Էդմոն  Մարուքյանը չի կարծում, որ այս անգամ այն կարող է բավարարվել։

Այս համատեքստում նա շեշտեց․«Այն մարդիկ, ովքեր խորհրդարանում մերժում են այս նախագիծը, այդ մարդիկ լավ հասկանում են, որ եթե նման կառուցակարգեր ներդրվեն օրենսդրության մեջ, ապա իրենք խնդիր կունենան, որովհետև գաղտնիք չէ, որ Հայաստանում պաշտոնը  բիզնես անելու, գումար աշխատելու համար է և ինչ պաշտոնի էլ որ նշանակվում են, ապա այդ մարդը կարճ ժամանակահատվածում դոլարով միլիոնատեր է դառնում, ու հետո էլ ասում է, թե բա դուք չգիտե՞իք, որ ես բիզնեսներ ունեի։ Հետաքրքիրն էլ այն է, որ միայն պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամներն են բիզնեսում հաջողության հասնում։

Հետևաբար, ես իշխանությունների հետ կապված որևէ ակնկալիք չունեմ որևէ հարցի վերաբերյալ, պարզապես մենք մեր նախաձեռնություններով միշտ էլ պետք է ճնշենք այն մթնոլորտը, այն մոտեցումները, որոնք այսօր կան։

Եթե հայտարարում են, որ իրենք կոռուպցիայի դեմ անխնա պայքար են մղելու, մենք էլ կոնկրետ փաստերով ցույց ենք տալիս, որ դա այդպես չէ, իսկ փաստերն էլ այսպիսի նախաձեռնություններն են։ Հիմա կա հնարավորություն այս փաթեթը ընդունելու և կոռուպցիայի դեմ այդ անխնա պայքարը մղելու, դե ընդունեք, կընդունե՞ք, իհարկե ոչ։

Վաղը, մյուս օրը, եթե մենք իշխանություն ունենանք,ապա, բնականաբար, մենք նման նախագծերը առաջ կտանենք»։

Այսինքն իշխանությունները կուռուպցիայի դեմ պայքարի զուտ իմիտացիա են ստեղծել և դրանից ելնելով էլ մերժում են նման նախագծերի ընդունումը։ Մեր այս դիտարկմանը պարոն Մարուքյանը պատասխանեց․«Այո, իհարկե։ Ինչպես կարող է այս իշխանությունը պայքարել կոռուպցիայի դեմ, որտեղ եք լսել նման բան։

Սա ինստիտուցիոնալ հարց է և ի սկզբանե պետք է շահերի բախումը բացառել, որպեսզի ոչ դեմ գնալու հարց լինի, ոչ էլ այլ ուղիով գնալու հարց լինի, այլ պետք է մարդը ընտրություն կատարի՝ կամ ինքը քաղաքական գործիչ է  կամ էլ ինչ-որ անկախ մարմնի ներկայացուցիչ, որը որ պայքարում է տնտեսական մրցակցությունն ապահովելու համար, այսինքն մարդն ինքը պետք է ընտրություն կատարի, թե ինչով է ուզում զբաղվել։

Այդպես չի լինում էլի, որ դու կոռուպցիայի դեմ պայքարես ու միաժամանակ էլ  կոռուպցիոն որոշակի գործարքների մեջ թաթախված լինես»։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն ևս՝ ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, ինչպես նաև չեն կարող իրենց կարգավիճակը գործադրել ի շահ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների։ Մյուս կողմից էլ գաղտնիք չէ, թե ովքեր են հանդիսանում ՀՌԱՀ-ի անդամները, որոնք ակնհայտ առաջնորդվում են այն քայլերով, որոնք իրենց համար ձեռնտու է։ Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ այս նախագիծն էլ ուղղված է հենց նմանօրինակ երևույթների  դեմ։

«Եթե մի օրենքում փոփոխություններ ենք կատարում, ապա բոլոր նմանատիպ կառույցներին վերաբերող օրենքներում էլ պիտի նույնը կատարենք, քանի որ դա ըստ էության նաև նոր Սահմանդրության պահանջն է ։Սակայն այս մարդիկ պատրաստ են նույնիսկ նոր Սահմանադրության պահանջը մերժել, այն Սահմանադրության, որը որ իրենք են այնպես արել, որ ընդունվի կամ անցկացվի և այս պարագայում իրենք ասում են՝ մենք ընդունելու ենք նոր օրենքներ, ու դրանց մեջ էլ կգրենք, բայց թե դա երբ, ոնց ու ինչ կգրեն, դա հիմիկվա մասին չէ խոսքը։

Սա էլ  հենց խոսում է այն մասին, որ քաղաքական կամք չկա, ուղղակի իմիտացիոն գործընթացներ են։ Վերահսկիչ պալատի մասով էլ նոր Սահմանադրության մեջ կարևոր դրույթ կա, մենք առաջարկում ենք, որ այդ դրույթը ևս համապատասխանեցվի Սահմանադրությանը, բայց իրենք ասում են, որ առանձին օրենք են գրելու  Վերահսկիչ պալատի մասին և երբ որ այդ առանձին օրենքը գրեն,  այդ ժամանակ էլ փոփոխությունները կանեն, իսկ մենք այս փաթեթով՝ բոլոր մարմիններին հերթով անդրադարձել էինք»,-ընդգծեց պարոն Մարուքյանը։

Պատգամավորը համոզված է, որ այս ամենից պետք է քաղաքացիները դատողություններ անեն և գալիք ընտրություններին այնպես մասնակցեն, որ հաջորդ խորհրդարանում չլինի այն վիճակը, ինչը որ մենք այսօր ունենք։

«Սա քաղաքական գործընթաց է, որի ընթացքում դու բացահայտում ես, թե իրականում ով ով է, ով ինչ է ասում ու հետո ինչ է անում , և ասված խոսքերի ու գործերի միջև ինչ տարբերություններ կան»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում