Աֆղանստանի արևելյան 9 նահանգներում հորդառատ անձրևների ու ջրհեղեղի հետևանքով անցած հանգստյան օրերին զոհվել է 70-ից ավելի մարդ, հարյուրավոր մարդիկ զրկվել են տանիքից: Այս մասին այսօր Քաբուլում հայտարարել են Տարերային աղետի դեմ պայքարի ազգային վարչության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Փրկարարների հաղորդմամբ՝ շատ շրջաններում բնակիչները զգում են սննդի ու դեղամիջոցների սուր կարիք, տներում չկա էլեկտրականություն:
Լրջորեն տուժել են ֆերմերային տնտեսությունները:
Զոհվածների ու տուժածների թվում շատ են կանայք ու երեխաները:
Ներկայում այն վայրերում, որտեղ ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, փրկարարական ծառայությունները շարունակում են օգնություն ցուցաբերել մարդկանց:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ցավակցություն է հայտնել զոհվածների ազգականներին:








































