Friday, 10 07 2026
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք

Արծվիկ Մինասյանն ընդունել է SNF գերմանական կազմակերպության գործադիր տնօրենին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է SNF (Կովկասի բնության հիմնադրամի) գերմանական կազմակերպության գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիին, Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանին և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արծվիկ Մինասյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև առկա սերտ համագործակցությունն էլ ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտություն կա: Բնապահպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, որոնք թույլ կտան մի կողմից շրջակա միջավայրի պահպանությունը դարձնել ավելի թիրախային, մյուս կողմից` ստեղծել հնարավորություններ մեր երկրում կայուն զարգացում ապահովելու նպատակով: «Սովորաբար բնապա հպանությունը դիտարկվում է որպես ծախսատար ոլորտ, մինչդեռ կան բոլոր նախադրյալներն այն վերածելու զարգացման միջոցի»,-շեշտել է բնապահպանության նախարարը:

Ջեոֆ Ջիակոմինին շնորհավորելով Արծվիկ Մինասյանին Հանրապետության բնապահպանության ոլորտի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ, հայտնել է SNF-ի պատրաստակամությունը` Հայաստանի զարգացման նպատակով ավելի մեծ ծավալներով աշխատել ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Առաջնային նպատակ ունենալով պահպանել վայրի բնությունը` SNF կազմակերպության օրակարգում է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բնության հուշարձանների անձնագրավորման խնդիրներին: Բնապահպանության նախարարը հայտնել է, որ այդ նպատակով այլընտրանքային միջոցենրի ապահովումը թույլ կտա բնության հուշարձաններն ամրագրել որպես բնապահպանական առաջնահերթություններ` նաև համալիր մեխանիզմի մշակման արդյունքում դրանք արդյունավետ ներգրավել էկոտուրիզմի զարգացման գործընթացում թե´ Հայաստանում, թե´ տարածաշրջանում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել SNF-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում լուծել Գառնիի «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի քարտեզագրման և անձնագրավորման հարցերը: ՀՀ բնապահպանության նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցությունն ընդլայնելու նպատակով, որոշվել է ավելի հաճախ կազմակերպել աշխատանքային քննարկումներ և արտագնա նիստեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում