Sunday, 12 07 2026
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ

Փոխվում են խաղի կանոնները. «Հին» մարդկանց փոխելով՝ վարչապետը առողջացման է գնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Պարոն Մակարյան, նորանշանակ ՊԵԿ նախագահը ազատվում է հին կադրերից՝ աշխատանքից ազատվել են Արթուր Աֆրիկյանը և Արմեն Ալավերդյանը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիր է լուծվում դրանով: Գոնե Արմեն Ալավերդյանի դեպքում մենք գիտենք, թե ինչ պրոֆեսիոնալ է եղել և տարբեր նախագահների հետ կարողացել է աշխատել: Կառավարությանը պետք են պրոֆեսիոնալնե՞ր, թե՞ ոչ, թե՞ բնավ այդ խնդիրը չէ դրված: Ի՞նչ չէր կարող անել Արմեն Ալավերդյանը, որ կատարվեց այդ փոփոխությունը:

– Նախ՝ Արթուր Աֆրիկյանի աշխատանքից ազատվելու ցանկությունը եղել է դեռ նախկին ամիսների ընթացքում, մինչև նոր ՊԵԿ նախագահի նշանակվելը, անձնական ցանկություն է ունեցել դուրս գալու, և հավանաբար համակարգում դեռ մնացել էր որպես պրոֆեսիոնալ անձ շարունակելու աշխատանքը և որոշ բարեփոխումներ ավարտելու: Այնպես որ նրա գնալը ես չեմ կապում նոր ՊԵԿ ղեկավարի նշանակման հետ: Ինչ վերաբերում է Արմեն Ալավերդյանին, նա երկար ժամանակ է համակարգում, բայց համակարգում փոփոխություններ շատ են եղել, բայց միշտ չէ, որ դրանք դեպի լավացման են տարել, ես ոչ թե թերագնահատում եմ, այլ գուցե ժամանակն էր, որ նոր ղեկավար նշանակվի: Կարող է և Արմեն Ալավերդյանն ինքն է որոշել, որովհետև ասվում է՝ իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, բայց հնարավոր է և հորդորել են: Կարծում եմ, որ գուցեև ժամանակն է և իմաստ ունի փոխել շատ «հին» մարդկանց, ովքեր թեկուզ պրոֆեսիոնալ են, երբեմն նոր թիմը նոր կազմով ավելի լավ է աշխատում, քան հին կապերով կաշկանդված:

– Կարծում եք այս փոփոխություններն առողջացմա՞ն են տանում:

– Կարծում եմ՝ այո, նաև առողջացման է տանում, կարող է նաև այստեղ կան հին հարաբերություններ, որոնք վերանայման կարիք ունեն:

– Պարոն Մակարյան, այս պաշտոնանկություններին անդրադառնալով՝ տպավորություն չե՞ք ստանում, որ Կարեն Կարապետյանը պարզապես իր թիմն է ձևավորում:

– Դա շատ նորմալ է, ես դրան վատ չեմ վերաբերվում: Ցանկացած ղեկավար, նույնիսկ կազմակերպության մենեջերը իր թիմն է ձևավորում: Ինչու են ղեկավարի փոփոխության դեպքում ամենամոտիկ մարդիկ փոխվում, օրինակ՝ քարտուղարը, մամուլի խոսնակը, նույնիսկ անվտանգության ծառայողը կամ վարորդը, որովհետև դրանք այն մարդիկ են, որոնք իրենց բնավորության, ներդաշնակության կամ գաղտնիության ինֆորմացիային տիրապետում են, և նոր ղեկավարն իր համար վստահելի մարդկանց է բերում, որ հնի հետ կապեր չունենա: Մենեջմենթի տեսություններով դա նորմալ է, որովհետև եթե բարձր ղեկավարությունը փոխվում է, իսկ վարչապետը բարձր ստատուսի ղեկավար է, բնականաբար նա իր կաբինետը պետք է ձևավորի: Եթե դրված են խնդիրներ, նա այդ խնդիրը մենակ չի լուծելու, և եթե հին թիմը չի կարողացել այդ խնդիրները լուծել, ինչ իմաստ ունի նրանց պահել: Վարչապետը պետք է ղեկավարի, համակարգի աշխատանքը, հետևաբար եթե կաբինետի մարդիկ այնպիսին չեն, որ կարողանան իրենց գիտելիքով, փորձով, փոփոխությամբ նպաստել այդ փոփոխություններին, հարկավոր է փոխել:

– Ի՞նչ լավ ակնկալիք պետք է ունենալ կառավարությունից, բյուջեն լցնելու խնդիր կա՞, ինչպե՞ս պետք է այն լցնել:

– Շատ պարզ մեխանիզմով՝ երեք ուղղություններով աշխատելով՝ ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարելով: Եթե ստվերը և կոռուպցիան կրճատվում է, ապա այդ գումարները գնում են բյուջե, հարկատուներն ավելի լեգալ են դրսևորվում: Երկրորդ՝ պետք է գործարար միջավայրի օրենսդրությունը բարելավել, հավասար պայմաններ ստեղծել, կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել մաքսազերծման հետ կապված: Եվ ամենակարևորը՝ տնտեսության զարգացման համար ստեղծել նախադրյալներ, որովհետև կառավարությունը չի կարող միայն շոկային մեթոդներով լուծել իր խնդիրները: Կառավարությունը պետք է իր գործունեության ընթացքում կարողանա նախադրյալներ ստեղծել հետագա տարիների համար: Իսկ նոր ծրագրով նախատեսված նախադրյալները լավն են, օրինակ՝ ներդրումային հիմնադրամի ստեղծում, որ բիզնեսները խթանի, զարգացնի, տարեկան 100 հա ժամանակակից այգիների հիմնադրում, ենթակառուցվածքների ստեղծում ֆերմերների և վերամշակողների միջև…

Պարոն Մակարյան, Դուք տարիներ շարունակ բարձրաձայնում եք ՓՄՁ-ների փակման հետ կապված խնդիրը, նոր Հարկային օրենսգրքով որքանո՞վ է լուծվում այս խնդիրը, այսօր շատ տնտեսագետներ Հարկային օրենսգրքից որևէ լավ ակնկալիք չունեն:

– Կառավարության նոր ծրագրի շրջանակում Հարկային օրենսգիրքը պետք է վերանայվի, որպեսզի տեսնենք, թե որքանով է այն կոնցեպտուալ առումով համապատասխանում նոր ռազմավարությանը: ՀՕ-ի վերաբերյալ քննարկումների արդյունքում որոշ փոփոխություններ կլինեն: ՀՕ-ին այդքան էլ մտահոգվածությամբ չեմ վերաբերվում:

– Մինչև հիմա հստակ խաղի կանոններ են եղել, Դուք կարծում եք, որ իրականում խաղի կանոննե՞ր են փոխվել:

– Ամեն խաղ տեղի է ունենում իր ժամանակի մեջ, իր վայրում: Միշտ կարող են խաղի պայմանները տարբեր լինել և փոփոխվել: Քանի որ ժամանակները փոխվել են, կարող են խաղի կանոնները փոխվել՝ ելնելով երկրի զարգացման տնտեսական իրավիճակից:

– Եթե այս վիճակը չփոխվի, և հանրությունը դրական միտումներ չտեսնի, 2017-ի խորհրդարանական ընտրություններում իշխանությունը վտանգելո՞ւ է իր երկարակեցությունը, հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ իշխանությունը տանուլ տա:

– Կարծում եմ՝ այո, հավանական եմ համարում, որովհետև այսօր ե՛ւ հասարակությունն է բավականին ակտիվացել, ե՛ւ ժողովուրդն է իր ռեսուրսները սպառել՝ ե՛ւ համբերության, ե՛ւ ունեցվածքի: Եթե վստահության ռեսուրսները հասել են նվազագույնի և շարունակեն նվազել, իհարկե 2017թ. կարող է լուրջ ռիսկային լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում