Friday, 10 07 2026
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

Միջնորդությունը երաշխավորել են հանրաճանաչ մարդիկ. Անդրիաս Ղուկասյանի կնոջ նամակը

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հրապարակել է բաց նամակ, որում մասնավորապես ասվում է.

«Հասարակական-քաղաքական գործիչ, «Նոր Հայաստան» շարժման խորհրդի հիմնադիր անդամ, 2013թ. նախագահական ընտրություններին որպես ՀՀ նախագահի թեկնածու մասնակցած և ՀՀ սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկած Անդրիաս Ղուկասյանը ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում գտնվող թիվ 69107116 քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով եւ ս.թ. հուլիսի 30-ից վերջինս գտնվում է կալանքի տակ:

Ա. Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին՝ կիրառված կալանքը վերացնելու և որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու մասին: Միջնորդությանը միացել են նաև ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 20 պատգամավորներ, գիտության ու ճարտարապետության ոլորտի հայտնի գործիչներ: Նրանք գրավոր խոսքով եւ մուծվելիք դրամական գումարով երաշխավորում են Անդրիաս Ղուկասյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինիս ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը:

Միջնորդությունը երաշխավորել են ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ` Ալեքսանդր Արզումանյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արմեն Ավետիսյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան,ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, Էլինար Վարդանյանը, Թևան Պողոսյանը, Լեւոն Դոխոլյանը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Հակոբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Ստեփան Մարգարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, գիտության ու ճարտարապետության գործիչներ՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը, Մարիա-Կյուրիի անվան միջազգային պարգեւի դափնեկիր Գրիգոր Բարսեղյանը, Մաթեմատիկոս, ՀՀ ԳԱ թղթակից անդամ, բնական գիտությունների Ռուսական ակադեմիայի Հայկական մասնաճյուղի իսկական անդամ, ակադեմիկոս Հրանտ Մարանջյանը, Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը, Հարություն Կարապետյանը:

Հատկանշական է, որ ս.թ. հուլիսի վերջին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Անդրիաս Ղուկասյանի հետ, նույն մեղադրանքով, կալանավորվել էին նաև հասարակական-քաղաքական գործիչներ Դավիթ Սանասարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, որոնց նկատմամբ կիրառվող խափանման միջոցը` կալանավորումը, հետագայում փոխվել է գրավով, եւ նրանք արգելանքից ազատվել են: Արդյոք վերոհիշյալ հայտնի գործիչների միջնորդությունը, որոնք ներկայացնում են հանրության ինտելեկտուալ և բազմաթիվ քաղաքական ուժերը, կնպաստի՞ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոփոխելու եւ նրան նույնպես գրավով արգելանքից ազատելու համար` ցույց կտա ժամանակը:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում