Friday, 10 07 2026
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր

Շքեղ եք ապրում, շատ շքեղ, ոնց որ դժոխքի մեջ դրախտ լինեք. Արամ Մանուկյանը` ԿԲ փոխնախագահին

«Ձեր ծախսերի թվերն եմ նայում, շքեղ եք ապրում, շատ շքեղ»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին դիմեց պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ տարեկան 20 հազար դոլար ԿԲ-ն ծախսում է ամսագրերի, ևս այդքան՝ գրականություն ձեռք բերելու համար: ԿԲ-ն ունի 31 ծառայողական մեքենա, 820 աշխատող՝ 600 հազար դրամ միջին աշխատավարձով:

«Շատ լավ է, թող կրկնակին լինի, բայց երկրի ընդհանուր ֆինանսական վիճակի, պատերազմական վիճակի, 35 տոկոսանոց աղքատության ֆոնին դուք ոնց որ դժոխքի մեջ դրախտ լինեք, անապատի մեջ մի հատ ծաղիկ եք սիրուն, փթթում, լավ ապրում եք»,- ասաց Արամ Մանուկյանը:

Ներսես Երիցյանն ի պատասխան ասաց, որ ԿԲ կառավարման մշակույթը կարող է չափանիշ դառնալ նաև այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար:«Միայն մասնագիտական գրականությունը, որ մենք կարողանանք մեր վերլուծական ունակությունները կատարելագործենք, որ երեք տարվա կանխատեսումներ իրականացնենք, դրանք մի քանի հազար դոլար արժեն, դրանց տարեկան անդամակցությունը թանկ է: Եվ այդ գրականությունից չօգտվելը նշանակում է դառնալ հետամնաց ու կորցնել մրցունակությունն այլ երկրների Կենտրոնական բանկերի նկատմամբ: Չեմ խոսում զարգացած երկրների մասին, մեր կարգի երկրների Կենտրոնական բանկերի նկատմամբ բավական զսպված են մեր ծախսերը»,- նշեց Ն. Երիցյանը:

«Մի քանի տարի անընդմեջ բանկային համակարգի և ԿԲ միջին աշխատավարձի միջև այդ անջրպետը գնալով խորանում է: Եվ սա արդեն վտանգավոր սահմանի է հասնում, ուղղակի հաշվի առնելով իրավիճակը՝ մենք ձեռնպահ ենք մնացել այդ տարի էլ առաջարկելու աշխատավարձի ֆոնդի ավելացում»,- հավելեց ԿԲ փոխնախագահը:

Մանրմասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում