Friday, 10 07 2026
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա

Իշխանությունը կազմակերպելով Սարի թաղի պետական ահաբեկչությունը, կանխեց իր վախճանը. Ալեք Ենիգոմշյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

– Պարոն Ենիգոմշյան, Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադառնում է ՊՊԾ գնդի գրավմանը՝ նշելով, որ նրանց պահանջը ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն էր, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելը: Հաջորդ պահանջը, նրա խոսքով, ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված կոշտ դիրքորոշում ունենալն էր և ոչ մի միլիմետր հող երբեք չհանձնելը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Եթե այս նույն հայտարարությունն արած լիներ այլ մարդ, միգուցե ըստ էության կպատասխանեինք իրեն, բայց քանի որ նման հայտարարություն անողն ինքը Հայաստանի փաստացի դիկտատորն է, կարծում եմ, որ չպետք է նրա այս հայտարարությանն անդրադառնալ, քանի դեռ ինքն է դիկտատորը և ուրիշին վերագրումներ է անում, ես արժանի չեմ համարում պատասխանել:

– Սերժ Սարգսյանը  նաև ագրեսիվ փոքրամասնություն է անվանել հուլիսյան իրադարձություններից հետո հավաքված հանրությանը՝ նշելով, թե այդ ո՞ր երկրում չկա ագրեսիվ փոքրամասնություն: «Ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ շատ զարգացած և բարեկեցիկ եվրոպական երկրներից, որի բնակչության ինչոր հատված սատարում է շատ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց»,- ասել է նա:

– Նա ոչ թե մեզ, այլ ամբողջ ժողովրդին է ագրեսիվ փոքրամասնություն որակել, քանի որ հարցը վերաբերում է ժողովրդի կողմից «Սասնա ծռեր»-ի աջակցությանը: Կրկնում եմ՝  սա ժողովրդի կողմից «Սասնա ծռերին» աջակցություն էր: Եթե չեմ սխալվում, նա նաև անդրադարձել է հուլիսի 29-ին Սարի թաղի պետական ահաբեկչությանը՝ փորձելով իր տրամաբանությամբ արդարացնել, թե՝ իսկ ի՞նչ պիտի աներ ոստիկանությունը: Անհեթեթություն է ագրեսիվ փոքրամասնության մասին խոսելը, որովհետև մեզնից ոչ ոք ապացուցելու խնդիր չունի, որ այդ օրերին ժողովուրդն իսկապես ջախջախիչ մեծամասնությամբ իր աջակցությունն էր հայտնում բոլոր ձևերով՝ և՛ սոցիալական ցանցերով, և՛ փողոցներ դուրս գալով: Եթե ագրեսիվ փոքրամասնություն ասելով ինքը նկատի ունի փողոց դուրս եկած մարդկանց, նախ՝ նրանք փոքրամասնություն չէին, բացի այդ՝ նրանք ագրեսիվ չէին: Նա ընդամենը  մատի հետևում է փորձում պահ գալ, ոչ ոքի նա դրանով չի խաբում: Հետևաբար ոչ մի  փոքրամասնության և ագրեսիվության մասին խոսք լինել չի կարող՝ կապված այդ օրերի հետ: Եվ իրենք, կազմակերպելով  Սարի թաղի պետական ահաբեկչությունը, փորձեցին կանխել իրենց վախճանը, որովհետև ընդամենը երկու օրերի ընթացքում՝ հուլիսի 25-ին և հուլիսի 26-ին, մոտավորապես 20.000 մարդ էր հավաքվել (հուլիսի 25-ին, երբ հանրահավաքը նոր էր սկսվում, ընդամենը 3-4000 քաղաքացի էր  հավաքվել փողոցում, հուլիսի 26-ի օրվա վերջում՝ մոտավորապես 20.000 մարդ): Սա նշանակում է, որ ձնագնդիի էֆեկտ էր ստացվել և շարունակվելու էր: Եվ իրենք, սարսափելով դրանից, կազմակերպեցին այն, ինչ կազմակերպեցին: Հետևաբար նրա բոլոր ասածները ոչ մի նշանակություն չունեն, և, բարեբախտաբար, համարյա  բոլորը գիտեն իրականությունը:

– Պարոն Ենիգոմշյան, օրերս «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը հրապարակեց «Սասնա ծռերի» ծրագիրը։ Ինչո՞ւ ծրագիրը հրապարակվեց միայն հիմա՝ հուլիսյան իրադարձություններից չորս ամիս անց:

– Մենք բոլորս պիտի գիտակցենք, որ այս բովանդակությամբ փաստաթուղթը ժամանակ է պահանջում: Չնայած այնտեղ տեղ գտած բազմաթիվ հիմնադրույթներ նոր չեն, բայց այն շեշտադրումները, այն ճշգրտումները, որոնք եղել են, մեկ օրվա խնդիր չեն, և այս տիպի փաստաթուղթ ունենալը մեկ-երկու  օրում հնարավոր չէր անել: Խորապես համոզված եմ, որ բոլորը տեսնում են՝ այնտեղ  մի տող չեն գտնի, որ բովանդակային իմաստ չունի, սա շարադրություն չէ, ճառախոսություն չէ, 33 էջերի ամեն մի տող բովանդակային լուրջ իմաստ ունի: Հետևաբար նման փաստաթուղթ  պատրաստելու համար ժամանակ էր հարկավոր, և այդ ժամանակը հիմա է ստացվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում