Sunday, 12 07 2026
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է

Իրանի նախագահի երեք տարվա ճանապարհը դեպի Երևան. ինչո՞ւ է ձգձգվում Ռուհանիի այցը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին 2013թ. ընտրվելուց ի վեր առայժմ ոչ մի անգամ չի այցելել Հայաստանի Հանրապետություն, թեև նա դեռևս հունիս ամսին ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը ասել էր, թե շուտով գալու է Հայաստան:

Մոտ մեկ ամիս առաջ հարցին անդրադարձավ Հայաստանում Իրանի դեսպան Սաջջադին՝ հայտարարելով, որ Ռուհանիի այցը շրջադարձային կետ կլինի հայ-իրանական հարաբերություններում: Մի քանի օր առաջ հարցը մեկնաբանել է նաև Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին և կրկին չի նշել հստակ ժամկետներ, պարզապես ասել է, թե իրենք հույս ունեն, որ Ռուհանիի այցը Հայաստան տեղի կունենա որքան հնարավոր է՝ շուտ:

Ինչո՞ւ է ձգձգվում հարևան երկրի նախագահի երկար սպասված այցը: Իրանագետ Էմմա Բեգիջանյանը պատասխանելով այս հարցին՝ ասում է, որ դա կարող է կապված լինել տարածաշրջանային ընդհանուր լարվածության, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման, նաև ներքին խնդիրների հետ, բայց չի կարծում, թե խնդիրներ կան հայ-իրանական հարաբերություններում:

Ամեն դեպքում փաստ է, որ Իրանի նախագահը երեք տարվա ընթացքում որևէ այց չի կատարել Հայաստան՝ ի տարբերություն հարևան Ադրբեջանի, որտեղ Ռուհանին երկու անգամ եղել է պաշտոնական այցով՝ չհաշված տարբեր առիթներով կատարված աշխատանքային այցերը: Այս իմաստով իրանագետ Էմմա Բեգիջանյանը հակված է համաձայնելու մեզ հետ այն հարցում, որ այս փաստն ինքնին ցույց է տալիս, որ գուցե հայ-իրանական հարաբերությունների մասին պատկերացումները մեզանում ինչ-որ տեղ գերագնահատված են: Մյուս կողմից, սակայն, փորձագետն ավելացնում է, որ Իրանը այժմ ավելի շատ ուշադրություն է դարձնում այն երկրներին, որոնց հետ խնդիրներ ունի:

«Իհարկե, դա էլ կարող ենք ասել: Բայց քանի որ Հայաստանի հետ Իրանը խնդիրներ չունի, կարող է Հայաստանը մի կողմ դնել, չկարևորել, իսկ Ադրբեջանի հետ խնդիրներ ունի, ուրեմն խնդիրները անհրաժեշտ է լուծել, հարթել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բեգիջանյանը՝ հիշեցնելով ամիսներ առաջ Բաքվի հնչեցրած սպառնալիքը, որ եթե Ռուհանին գնա Հայաստան, Ադրբեջանի նախագահը կայցելի Իսրայել: Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ այս գործոնը նույնպես կարող է ազդել իրանական կողմի վարքագծի վրա:

Իրանագետն այս համատեքստում առանձնացնում է ևս մի կարևոր խնդիր՝ կապված արարողակարգային հարցերի հետ: Խոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել-չայցելելու մասին է: «Եթե Ռուհանին գա Երևան ու այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր,- ասում է մեր զրուցակիցը,- կնեղանան Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ եթե չգնա, մենք կնեղանանք»:

«Այս խնդիրը միշտ եղել է, որովհետև Ադրբեջանը, Թուրքիան փշոտվում են դրանից: Օրինակ՝ Խաթամին գնաց (Հայոց ցեղասպանության հուշահամալիր), բայց ինչ-որ մի ձև, լղոզված, իսկ Ահմադինեժադը պատրվակ գտավ, թե իբր շտապ գործ ունի Թեհրանում, և թողեց գնաց:

Եթե Ռուհանին պաշտոնական այցով գա, պիտի գնա Ծիծեռնակաբերդ: Եթե գնա… հիմա բավական լարված են փոխհարաբերությունները Թուրքիայի հետ Իրաքի հարցով: Նույնիսկ վերլուծաբանները խոսում են այն մասին, որ Իրաքում կարող է առճակատում լինել Իրանի և Թուրքիայի միջև»,- նշեց Էմմա Բեգիջանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում