Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

«Ցանկացած լրատվամիջոցի գործունեության խոչընդոտումը հարիր չէ ժողովրդավարական բնույթ կրող շարժմանը»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Հուլիսի 31-ին «Վճարում ենք 100 դրամ» շարժման երիտասարդ ակտիվիստները Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ խոչընդոտել են «Հ1», «Արմնյուզ» և «Շանթ» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի գործունեությանը։

Օգոստոսի 2-ին շարժման մասնակիցների անունից տարածված հայտարարությամբ ակտիվիստներն իրենց այդ գործողությունը մեկնաբանել են որպես ինքնաբուխ բոյկոտի ակցիա, որն ուղղված չէր կոնկրետ լրագրողների դեմ, այլ՝ հեռուստաընկերությունների, որոնց ներկայացուցիչները, ըստ հայտարարության հեղինակների, ժամանել էին միայն այն պատճառով, որ պուրակի քննարկմանը ներկա էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ակտիվիստների կարծիքով՝ հեռուստաընկերություններն իրականում հետաքրքրված չէին գործընթացի լուսաբանմամբ և այս տասը օրվա մեջ գրեթե անուշադրության են մատնել պայքարը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, լավատեղյակ լինելով հայաստանյան լրատվական դաշտի թերություններին ու խնդիրներին և հասկանալով երիտասարդ ակտիվիստների դժգոհությունը հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասի հաճախ կողմնակալ լուսաբանումներից, այնուամենայնիվ, անթույլատրելի ենք համարում հեռուստաընկերությունների աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ Գտնում ենք, որ այդ գործողությունները խախտում են ոչ միայն օրենսդրությունը, այլև՝ մարդկային տարրական էթիկան։

Այս կապակցությամբ կոչ ենք անում շարժման ակտիվիստներին զերծ մնալու նման քայլերից և լրատվամիջոցներից դժգոհություններ արտահայտելու համար ընտրել օրինական և քաղաքակիրթ մեթոդներ։ Գնահատելով այս շարժման կարևորությունը՝ գտնում ենք, որ նման հրապարակային միջոցառումներին ցանկացած լրատվամիջոցի աշխատակցի գործունեության խոչընդոտումը հարիր չէ ժողովրդավարական բնույթ կրող շարժմանը։

Մյուս կողմից՝ կոչ ենք անում հայաստանյան ԶԼՄ-ներին և մասնավորապես՝ հեռուստաընկերություններին պատշաճ ուշադրություն ցուցաբերելու այս և քաղաքացիական այլ շարժումներին ու դրանց առնչվող իրադարձությունները լուսաբանելու անաչառորեն՝ հաշվի առնելով քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկինում՝ Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հկ)

Երևանի մամուլի ակումբ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – հայաստան

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում