Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականին Միջերկրական ծովի ջրերում խեղդվել կամ անհետացել է 3740 ներգաղթյալ։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցում։
Փաստաթղթում նշված է, որ դա զոհվածների ամենամեծ թիվն է նման վիճակագրություն վարելու ողջ պատմության ընթացքում։ Փախստականները հիմնականում ներկայացրել են Սիրիան, Աֆղանստանը, Իրաքը, Նիգերիան ու Էրիթրեան։
Այն բանից հետո, ինչ 2016 թվականի մարտին փակվեց, այսպես կոչված, բալկանյան երթուղին, որով փախստականները Մերձավոր Արևելքից ԵՄ էին ներթափանցում Հունաստանից ու բալկանյան մյուս երկրներից, ներգաղթյալների հիմնական հոսքը սկսել է բաժին ընկնել Իտալիային։










































