Sunday, 12 07 2026
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Ադրբեջանի ցայտնոտի ընկերը

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանից ստացվող տեղեկությունները կարծես թե կրում են տագնապի աճման միտում: Համենայնդեպս, ապրիլից հետո հաստատված հրադադարի մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ խոսք է գնում ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձերի մասին: Բարեբախտաբար, հայկական ուժերը դրանք հետ են մղել առանց որևէ կորստի:

Ադրբեջանը վերջին շրջանում բավական տարօրինակ վարքագիծ է դրսևորում՝ ռազմական ուղղությամբ ինտենսիվացնելով հրադադարի խախտումները և փաստորեն նաև ինչ-որ առումով՝ դրանց բնույթը, իսկ քաղաքական-դիվանագիտական ասպարեզում ինտենսիվորեն դժգոհելով այն բանից, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին թույլ չի տալիս լուծել խնդիրը և աջակցում է հայերին:

Այս երկու զուգահեռները ըստ էության հիշեցնում են պարզ շանտաժ, որն, իհարկե, ավելի շատ կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը իսկապես գտնվում է բավականին ցայտնոտային վիճակում: Դա, իհարկե, ապրիլին չստացված բլից-կրիգի հետևանքն է, սակայն այստեղ բավական վտանգավոր կարող է լինել դրա վրա հանգստանալը, քանի որ շատ մեծ է վտանգը, որ Ադրբեջանի այդ՝ առաջին հայացքից ցայտնոտային գործողությունները լինելով, այսպես ասած, ապրիլյան պատերազմի հետևանքները Ադրբեջանի համար կամ ապրիլյան պատերազմի բացասական ազդեցությունը Ադրբեջանի համար՝ կարող են շատ սահուն կերպով հետևանքից վերածվել նոր իրավիճակի, եթե հայկական կողմը դրանք չարժանացնի ադեկվատ գնահատականի և արձագանքի:

Խնդիրն այն է, որ այդ գործողությունները պետք է դիտարկել ոչ միայն Ադրբեջանի ցայտնոտի կոնտեքստում, այլ նաև աշխարհաքաղաքական իրադարձությունների, որովհետև ադրբեջանական այդ ցայտնոտն ինչ-որ մեկը կարող է և օգտագործել: Հատկապես, որ կա ըստ էության ավելի խոշոր մի ցայտնոտային իրավիճակ՝ Ռուսաստանի համար:

Եվ այս իմաստով Ադրբեջանն ու Ռուսաստանը ըստ էության ցայտնոտընկերներ են կամ ցայտնոտակիցներ՝ ռազմավարական ցայտնոտակիցներ: Եվ քանի որ կա ցայտնոտ ավելի բարձր և ընդգրկուն աշխարհաքաղաքական մասշտաբով, Ադրբեջանն այս առումով իր ցայտնոտի հետ չի մնա մենակ: Իսկ սա վտանգավոր է, ինչպես վտանգավոր էր այն, որ Ադրբեջանը ապրիլից առաջ մենակ չմնաց նաև իր ռազմական դիվանագիտության հետ: Երբ Ադրբեջանն այդ դիվանագիտության հետ մենակ էր, դա Հայաստանի համար, ըստ էության, մեծ վտանգներ չէր ներկայացնում:

Այս առումով խիստ ուշագրավ է, եթե հետահայաց ուշադրության արժանացնենք այն, որ ադրբեջանական ռազմական դիվանագիտությունը բուռն դինամիկա արձանագրեց այն ժամանակ, երբ միջազգային քաղաքականությունում ռազմական դիվանագիտության դիմեց նաև Ռուսաստանը: Այսինքն՝ Ադրբեջանն իր այդ վիճակում չմնաց մենակ, ըստ էության ստացավ անհրաժեշտ աշխարհաքաղաքական պարուրագիծը, ինչն էլ հանգեցրեց ավելի համարձակ ու ագրեսիվ գործողությունների: Եվ իրավիճակը էլ ավելի բարդացավ այն պատճառով, որ Ադրբեջանի այդ «մենության» հաղթահարողը և մասշտաբային հաղթահարողը Հայաստանի, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցն էր:

Եվ այժմ, երբ այդ դաշնակիցը կիսում է նաև Ադրբեջանի ցայտնոտը, ապա այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ խնդիրը արդեն ավելին է, քան միայն Ադրբեջանի հետպատերազմյան ռազմաքաղաքական խնդիրները: Երբ Ռուսաստանը «կիսում» էր ադրբեջանական ռազմական դիվանագիտությունը, Հայաստանը ըստ էության ոչ միայն բավարար համարժեքությամբ չգնահատեց իրավիճակը, այլև նույնիսկ «նվագակցեց» այդ քաղաքականությանը:

Այժմ այդ սխալի կրկնությունը ոչ միայն կարող է հանգեցնել ադրբեջանական նոր ագրեսիայի խթանման, այլև դրանից հետո արդեն Հայաստանի համար ցայտնոտային իրավիճակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում