Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Եկող շաբաթվանից կանցնենք հրապարակային պայքարի. Ալեք Ենիգոմշյան

Ավելի քան մեկ ամիս է, ինչ «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը հանրային հավաքներ, զանգվածային այլ միջոցառումներ չի իրականացնում: Եկող շաբաթվանից կրկին հրապարակային պայքար է սկսվելու: «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է, եկող շաբաթվա սկզբին կհրապարակվի, եւ հանրությունը կիրազեկվի այդ մասին:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ այսքան դադարից հետո հանրությունը կարող է ընդհանրապես չհավաքվել, քանի որ այլեւս այն «տաք» վիճակը չէ, Ա. Ենիգոմշյանը պատասխանեց. «Ո՛չ: Իհարկե «Սասնա ծռեր» խմբի գործողությունից հետո մեծ մոբիլիզացիա տեղի ունեցավ եւ ժողովուրդը աջակցություն, համակրանք, համախոհություն ցույց տվեց: Սակայն հանրաահավաքներին մասնակիցների թվաքանակի նվազումը նորմալ երեւույթ է: Հուլիսի 31-ին «Սասնա ծռեր»- ի գործողության, տեխնիկական առումով ասած, ավարտից հետո օրինաչափ է, որ ժողովրդի մոբիլիզացիան քիչ-քիչ պակասեց: Հիմա կփորձենք ավելի կազմակերպված, ակտիվի հստակ գործառույթներով գործունեություն ծավալել»:

Ժամանակավոր դադար առնելը, ըստ Ենիգոմշյանի, անհրաժեշտ էր. «Շարժումը պետք է վերստին գնահատեր իրավիճակը՝ քաղաքական, արտաքին, ժողովրդի տրամադրությունների, եւ հաշվի առներ այն քայլերը, որ այս վարչախումբը եւ նրանց տերերը «հյուսիսում» ի գործ դրեցին իրենց ճգնաժամային իրավիճակից ձեւականորեն դուրս գալ փորձելու համար: Եվ այդ ամենի լույսի ներքո պետք է վերամշակեր մարտավարությունը, եւ դա եկող շաբաթ հստակ կլինի»:

Ա. Ենիգոմշյանը նշեց, որ հընթացս հանրահավաքներ կլինեն, բայց այդ փաստաթղթի՝ ծրագրի հրապարակումը պարտադիր չէ, որ հանրահավաքով լինի:

Նրա խոսքերով՝ շարժման ուղերձը, նպատակները եւ հիմնական մարտավարությունը, ռազմավարական ուղղությունը նույնն են մնացել, որը ընդվզման ճանապարհով փոփոխությունների իրականացումն է:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, Ա. Ենիգոմշյանը նշեց, որ ՏԻՄ ընտրությունները ընդհանրապես, եւ հատկապես Գյումրիում եւ Վանաձորում ցույց տվեցին, որ այդ ճանապարհը չի կարող Հայաստանում իսկական փոփոխությունների ճանապարհ լինել. «Մենք տեսանք, թե ինչպիսի խայտառակություն տեղի ունեցավ: Դա մեզ համար ամբողջությամբ սպասելի էր եւ հերթական անգամ ապացուցեց, որ այս ռեժիմի օրոք ընտրությունների վրա հույս դնելը սին պատրանք է»:

«Կարեւորում ենք նաեւ այն քաղաքական գործընթացները, որոնք տեղի ունեցան վերջին մեկուկես ամսվա ընթացքում՝ պայմանավորված նոր վարչապետի նշանակմամբ՝ կառավարության մի մասի փոփոխությամբ եւ այն քայլերով, որոնք նրանք ի գործ են դնում:

Մենք տեսնում ենք երկու երեւույթ՝ մեկը փոփոխությունների պատրանքն է, որ ստեղծվում է, գուցե իմիտացիոն քայլերից մի քայլ այն կողմ են, բայց դրանք արմատական փոփոխություններ չեն: Այդ փոփոխությունները ավելի ճիշտ կլինի մեկնաբանել որպես համակարգի ներսում քաղաքական դիրքերի պայքար՝ այդ փոփոխությունները ավելի շատ պետք է մեկնաբանել որպես օդիոզ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների դեմ ուղղված քայլ, բայց ոչ թե այդ համակարգը քանդելու, այլ նրա ձեւը փոխելու՝ արտաքին տեսքից մի քիչ ավելի քաղաքակիրթ երեւացող դարձնելու համար:

Կարեւոր փաստն այն է, որ այս ամենը կապ ունի Հայաստանի ինքնիշխանության հետ: Այսինքն՝ վարչապետի նշանակումը Մոսկվայի կողմից արագացված քայլ էր՝ ուղղված Հայաստանն ամբողջությամբ իր ճիրաների մեջ վերցնելու գործընթացն իր ավարտին հասցնելուն, եւ այդ գործընթացի վերջում բոլոր լծակներն իրենց ձեռքերում ունենալուն: Մենք դրան եւս ականատես ենք եղել անցյալ շաբաթների ընթացքում՝ ԶՈւ տարբեր ոլորտները գնալով ինտեգրվում են Ռուսաստանի ԶՈւ-ի հետ, եւ Հայաստանի ինքնիշխանությունը բավականին արագ տեմպերով վերանում է»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ շարժման ծրագրում պահպանվել եւ հստակորեն շեշտադրվել է ապագաղութացման խնդիրը. «Հայաստանը ունի երկու հիմնական խնդիր՝ ապագաղութացում եւ ներքին համակարգային խնդիր, իհարկե Արցախի հարցը միանում է դրանց, այդ երկուսի արդյունքն է Արցախի ներկա իրադրությունը: Մենք հասել ենք այնպիսի փուլի, որ Արցախի հարցը, մեծ հաշվով, գերին է դարձել Ռուսաստանի քաղաքականության:

Իսկ ներքին համակարգային խնդիրները, եթե մի ժամանակ կարող էինք ինչ-որ չափով առանձնացնել ապագաղութացման խնդրից, ապա այսօր դա հնարավոր չէ, այսինքն՝ ներքին համակարգային փոփոխությունները, որոնք անհրաժեշտություն են, նույնպես կախված են ինքնիշխանության վերահաստատման խնդրի իրականացումից: Հետեւաբար, հետսասնածռեր ժամանակահատվածում մեր կողմից շեշտադրվում է ապագաղութացման եւ ինքնիշխանության հարցի կարեւորությունը, եւ այդ հարցի լուծումը Մոսկվայում չէ, որ պետք է կատարվի, այլ՝ Հայաստանում»:

Հարցին՝ ապստամբության կոչեր հնչելո՞ւ են, Ա. Ենիգոմշյանը պատասխանեց. «Ապստամբությունը լավագույն լուծումը չէ, բայց երբ խաղաղ, ժողովրդավարական միջոցների առջեւ պատնեշ է դրվում, ապստամբությունը մնում է միակ լեգիտիմ ճանապարհը: Մենք խոսում ենք ընդվզման մասին. դա գիտակցության եւ հանձնառության կամքի դրսեւորման խնդիր է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում