Friday, 07 06 2024
00:15
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել

Կառավարության ծրագիրը նման է PR-ի և չի պատասխանում՝ ինչպես բարելավել վիճակը հարցին. Արամ Կարապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

– Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով՝ կառավարության ներկայացրած կարճաժամկետ այս ծրագիրն իրագործելի՞ է։ Ըստ Ձեզ՝ այն էապես տարբերվո՞ւմ է նախորդ ծրագրերից, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին։

Վեցամսյա ծրագիր ասվածն ի սկզբանե ինձ համար մի փոքր անհասկանալի է։ Անկեղծ ասած, չգիտեմ՝ կառավարությունները նմանատիպ ծրագրերով շարժվո՞ւմ են, թե՞ ոչ։ Ինչքան ես գիտեմ՝ կան կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, սա երկուսն իրար հետ է։ Բացատրությունն այն է, որ առջևում կան քաղաքական գործընթացներ, բայց իմ կարծիքով՝ ճիշտ չէ կառավարության ծրագիրը պայմանավորել դրանով։ Լավ ծրագրի համար ոչ մի քաղաքական պրոցես էլ չի կարող խանգարել։ Կարեն Կարապետյանը ՀՀԿ անդամ չէ, եթե ուրիշները հաղթեն, չգիտենք՝ նա կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ, բայց ծրագիրը, որպես այդպիսին, կմնա։ Իմ կարծիքով՝ այս ամենն արվում է միայն նրա համար, որ հնարավորինս ազգաբնակչությանը դուր գան, այլ ոչ թե տնտեսության խնդիրները լուծեն։ Երկարաժամկետ ծրագրերը բավականին խոցելի են, դրա համար էլ որոշում է կայացվել կարճաժամկետ ինչ-որ բան ներկայացնել՝ ցույց տալու, որ մինչև ընտրությունները շատ խնդիրներ լուծվելու են։ Եթե նկատել եք, հիմնականում հանձնարարականներ են տրվում այն խնդիրներին, որոնք կապված են անմիջապես ազգաբնակչության հետ՝ ԴԱՀԿ կալանքների մասով, բենզինի գների իջեցում, փողոցում կանգնել՝ լացող կանանց դիմավորել։ Այսինքն՝ քայլեր, որ նախորդ կառավարությունը չի արել, և հավաքվել է որոշակի դժգոհությունների ալիք։ Արգելում է, որ դպրոցներում աշխատեն մայր ու աղջիկ, փաստորեն՝ կառավարությունում կարելի է, բայց դպրոցներում՝ ոչ։ Այդ քայլերն ավելի շատ PR-ի են նման, ոչ թե բուն տնտեսությանը պետքական քայլեր են, իհարկե: Բայց իմ կարծիքով՝ այդ քայլերը պետք է միտված լինեն տնտեսական վիճակն էապես բարելավելուն, որովհետև Հայաստանը հիմա իսկապես տնտեսապես շատ ծանր վիճակում է, ու այս ծրագիրը դրա պատասխանը չի տալիս։ Ինչպե՞ս կատարել «կարդինալ» փոփոխություններ՝ պատասխանը չկա։

– Այսինքն՝ կարծում եք, որ ծրագրում պարզապես գեղեցիկ տողեր են գրված, որոնք հանրության դժգոհությունները մեղմելու համա՞ր են պարզապես։

– Այո, իհարկե։ Ամեն ինչ մեր աչքի առաջ է կատարվում, այսինքն՝ այն ամենը, ինչ տարիների ընթացքում գրվել է տարբեր բլոգերների, անհատների կողմից, քանի որ տնտեսության մեջ լուրջ փոփոխություններ անել չի ստացվում՝ քաղաքական այլ իրավիճակ է պետք դրա համար, ամեն ինչ միտված է նրան, որ ժողովրդի դժգոհությունը հարուցող կոնկրետ հարցերին պատասխան տրվի։ Պատճառը չեն վերացնում՝ կարմիր գծեր և այլն, դա կապվում է որոշակի ընտանիքների հետ։ Քանի որ դրանց ձեռք տալ չի կարելի, տուգանքների չափը վերանայել չի կարելի, պայքարում են հետևանքի դեմ՝ ԴԱՀԿ-ի, որ կալանք է դնում մարդկանց միջոցների վրա, ուղղակի տեղյակ է պահվում։

– Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է երկու առաջարկ ներկայացրել կառավարությանը, ավելի վաղ կանխատեսում էր արել նաև, որ Հայաստանին դեֆոլտ է սպասվում։ Տեր-Պետրոսյանի ներկայացրած գնահատականները ինչքանո՞վ եք կիսում։

Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին ասածը՝ կապված դեֆոլտի հետ, հնարավոր է։ Այն բոլոր պետությունները, որոնք անցել են վերջին տասը տարիների ընթացքում դրա միջով, հենց այսպես էլ սկսել են։ Թող ոչ ոք չվիճի, Կենտրոնական բանկը թող բառերից չկախվի։ Հարավային Ամերիկայում, Հունաստանում որոշակի առումով հենց այսպես էլ սկսվել է, այսինքն՝ որ կա նման իրավիճակ՝ անվիճելի է։

Ինչ վերաբերում է ներկայացված երկու առաջարկություններին՝ մի փոքր չեմ հասկանում, դրանք տնտեսական առաջարկներ չեն, զուտ քաղաքական են։ Նա առաջարկում է տնտեսական ոլորտի պատասխանատուին կատարել քաղաքական քայլեր։ Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հասկանում է, որ Կարեն Կարապետյանը դա միայնակ անելու հնարավորություն չունի, քաղաքական որոշում պետք է լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում