Thursday, 06 06 2024
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»

Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության ոլորտում իր քայլերի մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանելով հարցին, թե ինչ առաջնահերթություններ կան բնապահպանության ոլորտում, որոնք տեղ են գտել նոր կառավարության ծրագրում, նշեց` շրջակա միջավայրը դիտարկել որպես կապիտալ, ինքնին արժեք ունեցող:«Մինչ այժմ միջազգային մակարդակում շրջակա միջավայրը դիտարկվել է որպես ռեսուրս, որը պետք է վերափոխվի, որպեսզի ստեղծվի նոր արժեք»,- ասաց նախարարը` հավելելով, որ պետք է վերանայել մի շարք ծրագրեր, այդ թվում` մի շարք տնտեսական ծրագրեր, որոնց հիմքում պետք է լինի շրջակա միջավայրը` որպես կապիտալ ունեցող ռեսուրս, այլ ոչ թե այն վերացնելը կամ ոչ արդյունավետ օգտագործելը: Մինասյանը նշեց, որ միջազգային կառույցներն առաջիկայում ակտիվորեն կներգրավվեն մեր երկրում շրջակա միջավայրի և բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրականցման գործում:

Մյուս կարևոր հարցը, ըստ նախարարի, վերաբերում էր էկոլոգիական քաղաքականությանը` որպես համակարգային նոր օրենսդրության ձևավորմանը: «Մենք առաջարկում ենք ձևավորել էկոպիտակավորման համակարգ, որը մի կողմից կլինի կամավոր տնտեսվարողների ու արտադրողների համար, մյուս կողմից պարտադրող` հակառակ գործողություններ կատարողների նկատմամբ, որպեսզի թե էկոլոգիական շահ հետապնդվի, պաշտպանվեն թե՛ սպառողների շահերը, թ՛ե տնտեսվարողների շահերը և ապահովվի նրանց մրցունակությունը»,- նշեց նախարարը:

Կառավարության ծրագրում ներառված են նաև էկոտուրիզմը, հողային ռեսուրսների պաշտպանությունը, բուսական, կենդանական աշխարհը` որպես հիմնական հարստություն ընկալելու, կենսաբազմազանության հետազոտական աշխատանքները և այլն: Ընդերքի շահագործման մասով պետք է ճիշտ գնահատվի էկոլոգիական ու տնտեսական արժեքը` այն համադրելով այլընտրանքային ծրագրերի հետ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ սուպերմարկետներում տոպրակները վաճառվում են և դա բողոքներ է առաջացրել հասարակության շրջանում, նախարարը նշեց, որ տոպրակների վաճառքը  ոչ թե բիզնես նպատակ է հետապնդում, այլ հակառակը՝ առաջին նպատակն է բեռնվածություն ապահովել, որ տնտեսվարողները գնան էկոլոգիապես մաքուր տոպրակների արտադրմանը, և հաջորդ նպատակը` դրանով նվազեցվում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում