Rctestflight տեսաբլոգերը YouTube-ի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ նկարահանված դրոնի օգնությամբ, որի վրա ամրացվել է 1000 Վտ հզորությամբ LED լամպ: Այդ մասին հայտնում է The Verge-ը:
Տեսանյութի յուրահատկությունը կայանում է նրանում, որ լամպի հզոր ճառագայթումը թույլ է տալիս բարձրությունից տեղանքը նկարել վառ լուսավորությամբ՝ չդիմելով ծանր տեխնիկայի: Ընդ որում, դրոնն ինքը հիշեցրել է թռչող ափսե:
Rctestflight-ը մեկ տարի առաջ ստեղծել էր 90 հազար լյումեն հզորությամբ «աշխարհում ամենավառ լապտերը», որն էլ արդյունքում ամրացրել է անօդաչուին: