Sunday, 12 07 2026
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը

ՀԱԿ-ը պատրաստ է ընդդիմության միավորման համար պլատֆորմ դառնալ. Լևոն Զուրաբյան

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ մեզ սպառնում է տնտեսական աղետ՝ թաքնված դեֆոլտ: Դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը միանշանակ չընդունվեց, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Իսկ դուք գիտե՞ք Տեր-Պետրոսյանի որեւէ ելույթ, որն ընդունվել է միանշանակ մեր հանրության կողմից: Ես չեմ հիշում»: Լեւոն Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանել, թե ում էր ուղղված առաջին նախագահի այդ ուղերձ-զգուշացումը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրական գործընթացը համարում թատերականացված՝ ԸՕ վերջին համաձայնություններից հետո՝ Լեւոն Զուրաբյանը պարզաբանեց. «Նա մտադրություն չուներ խոսել այն համաձայնագրի մասին, որը ձեռք է բերվել 4+4+4 ձեւաչափին: Իր ասածը վերաբերվում էր բացառապես ԿԸՀ-ի վարկաբեկված կազմի նշանակմանը, ինչպես նաեւ Գյումրիում եւ Վանաձորում կեղտոտ ընտրությունների անցկացմանը, որոնք չեն նպաստում ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացմանը»:

Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ «եթե կան միամիտներ, որոնք կարծում են, որ համաձայնագիր ստորագրելով՝ իշխանությունները այսուհետեւ լինելու են հրեշտակներ, որոնց միակ նպատակն է ՀՀ-ում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, ես այդ բոլոր միամիտներին պատրաստ եմ հիասթափեցնել, նման բան չի լինի: Բոլորս էլ գիտենք, որ հրեշտակներ չեն: Դրան գնացել են, որովհետեւ եղել է լուրջ քաղաքական աշխատանք եւ ճնշումներ ընդդիմության, միջազգային հանրության կողմից»:

Հարցին, երբ դեֆոլտի ի՞նչ նախանշաններ կան՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բոլորն էլ գիտեն, որ բյուջեում փող չի հավաքվում, գիտեն, որ արդեն բյուջեի 10 տոկոսը գնում է պետական պարտքի սպասարկմանը, շատ շուտով այդ թիվը լինելու է մինչեւ 30 տոկոս: Մենք ունենք մի երկիր, որտեղ պետական պարտքը 10 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ի պայմաններում հասել է 6 մլրդ դոլարի: Զարգացման որեւէ միտում չկա: Չկա որեւէ նախադրյալ, որն այդ դինամիկան կշրջեր»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ լավ կլիներ, որ Ազգային Ժողովի ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերը միավորվեին, ՀԱԿ-ը պատրաստ է դրան. Նա ասաց, որ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու՝ որոշվելու է՝ Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ ճահճի մեջ, թե՞ դուրս է գալու. «Միասնականությունը լավ բան է, շատ լավ եմ վերաբերվում, բայց այդ միասնականությունը չպիտի լղոզի եւ բարդացնի ընդդիմության վճռական եւ արդյունավետ գործելու կարողությունը: Միասնականությանը պետք է հասնել: 2 տարբերակ կա միասնականության: Մի դեպքում, երբ քաղաքական ուժերով միավորվում ենք, բայց այդ դեպքում պետք է փոխընդունելի լուծումներ գտնենք, մյուս դեպքում այն է, որ ՀԱԿ-ը դառնա մի պլատֆորմ, որտեղ բոլոր քաղաքական, հասարակական նախաձեռնությունները, քաղաքական գործիչները, առանձին անհատներ, հաշվի առնելով նոր ԸՕ-ի հատկությունները, կարողանան իրենց այդտեղ դրսեւորել: Մենք տեսնում ենք այդ տարբերակը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում