Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Ցմահ ազատազրկման իրականացման իրավական թերությունները

1988թ. վերջին անգամ կիրառվել է մահապատիժ։ Մեր պետությունն ընդունել է մահապատժի վերացման բոլոր միջազգային պայմանագրերը։ Սակայն իրավական առումով դեռ անելու շատ բան կա։

Նախ՝ ՀՀ-ն չի ընդունել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ արձանագրությունը։

Փաստաբան Էդմոն Մարուքյանի գնահատմամբ, կարևոր բացթողում է նաև այն, որ Հայաստանը դեռ չի վավերացրել ՄԻԵԿ թիվ 13-րդ արձանագրությունը` բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ։ Սակայն «Հայաստանում ցմահ դատապարտյալների պահման պայմանների և իրավական կարգավիճակի ուսումնասիրության» վեր հանած իրավական խնդիրներից ամենակարևորը 20 տարուց ավել պատիժ կրած մարդկանց համաներման իրավունքից օգտվելու խնդիրն է։

«Շատ կարևոր է, որպեսզի 20 տարուց ավել անազատության մեջ գտնող առաջին դատապարտյալի՝ Մանուկ Սեմիրջյանի ազատ արձակվելու դիմումը քննվի և ընդունվի հատուկ հանձնաժողովի կողմից»,- ասում է Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանը բացասական է գնահատում այն փաստը, որ 2006թ.-ից համաներման դիմումները քննվում են հատուկ հանձնաժողովի կողմից, այսինքն՝ ՔԿՀ անձնակազմի կարծիքը տվյալ դատապարտյալի մասին հաշվի չի առնվում։ «Համաներման հնարավորությունը մի լույս է անծայր մթության մեջ ցմահ դատապարտվածների համար։ Եթե այդ հնարավորությունը միայն ձևական բնույթ է կրում, ապա շատերը նախընտրում են մահապատիժը»,- ասում է փաստաբանը։

Համաներման որոշում կայացնելիս ՔԿՀ-ի անձնակազմի տեսակետը չընդունելը, ըստ Էդմոն Մարուքյանի, կնպաստի բանտարկյալների վարքի վատթարացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում