The Local-ի փոխանցմամբ՝ Իտալիայի իշխանությունները ավարտում են 700.000 մարդ տարհանելու մասին արտակարգ պլանի նախապատրաստումը։ Դա տեղի է ունեցել Վեզուվի հրաբխի ժայթքման բարձր ռիսկի մասին զգուշացումից հետո։
Իտալիայի հարավում գտնվող Կամպանիայի շրջանի Քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչները խոստանում են պլանը հրապարակել ամսվա վերջին։
Իշխանությունները մտադիր են տարհանել 25 քաղաքների բնակիչների, ինչպես նաև պատրաստում են ևս 7 շրջանի բնակիչների, որոնք գտնվում են «կարմիր գոտում»։
Նախորդ տարվա համեմատ «կարմիր գոտին» այս տարի զգալիորեն ընդլայնվել է։ Այն ժամանակ դա կազմել է մինչև 550.000 բնակիչ։









































