Գյումրիում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանություն հոդվածով: Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի չկրակված 4 փամփուշտ:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալ Սահակ Մկրտչյանը: «Քրեական գործը հարուցվել է ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժնի աշխատակցի զեկուցագրի համաձայն: Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի չկրակված 4 փամփուշտ, վնասված մեքենաներ: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով: Ըստ տեղեկությունների` դեպքը սկսվել է ավտովթարից: Կասկածվողների մի մասը բերման է ենթարկվել: Տվյալները ճշտվում են: Կրակոցների վերաբերյալ ընդհանրապես տեղեկություններ չկան, իսկ դեպքի վայրում հայ տնաբերված իրերը չեն խոսում կրակոց լինելու մասին՝ ո՛չ կրակված պարկուճ կա, ո՛չ կրակոցի հետևանքով վնասված մեքենա»,-նշեց Սահակ Մկրտչյանը՝ հաստատելով, որ տարածքում արյան հետքեր հայտնաբերվել են:
Զննությունը ընթացքի մեջ է:






































