Saturday, 18 07 2026
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը

Մեծ բախումը սահմանին կարող է լոկալ ընդհարման հետևանք լինել. Արա Պապյան

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանում սահմանային իրավիճակի սրմանը զուգահեռ նկատվում է որոշակի ակտիվություն, դիվանագիտական գործընթաց, բանակցություններ չկան, բայց կարևոր հայտարարություններ են արվում, որոնք մեզ հնարավորություն են տալիս ենթադրելու, թե ինչ հարցեր են քննարկվում: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարություն արեց այն մասին, որ ներկայումս Ղարաբաղյան հիմախնդրի լուծման համար չկան անհրաժեշտ պայմաններ, որովհետև երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն դրան:

Բաքուն բավական նյարդային արձագանքեց այս հայտարարությանը: Նախագահ Ի. Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որ ճանաչի ԼՂՀ անկախությունը:

Ի՞նչ են բացահայտում այս հայտարարությունները մեզ համար. կարո՞ղ ենք սրանց վրա հիմնվելով՝ ինչ-որ եզրակացություններ անել, թե ինչ է փոխվել բանակցային գործընթացում, եթե հիշենք նաև պաշտոնական Երևանի հնչեցրած դիրքորոշումը, որ պետք է վերանայվեն Մադրիդյան սկզբունքները: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանի հետ:

Անդրադառնալով հարցերին, թե ինչ զարգացում է ապրում այսօր ղարաբաղյան գործընթացը, և մասնավորապես ինչ ուղերձ էր պարունակում Քերրիի հայտարարությունը, Արա Պապյանը նշեց, որ իր կարծիքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, սաստկացումը էական բան փոխեց բանակցային գործընթացում նաև համանախագահների համար. «Եվ Քերրիի հայտարարությունը դրանով էր պայմանավորված, քանի որ եթե կողմերը չեն կարող լուծում գտնել, ապա միջնորդները ևս չեն կարող: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն է, որ որևէ զիջման չի գնում: Մենք գիտենք, որ հայկական կողմը պատրաստակամություն ունի զիջումների գնալու»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Ալիևը հիմա խոսեց այդ մասին, Ա. Պապյանը կարծում է, որ դա ավելի շատ ներքին իրավիճակով է պայմանավորված: «Ալիևը սահմանադրական փոփոխություններ իրականացրեց՝ իր իշխանության ժառանգությունն ապահովելու համար: Դժգոհողներ շատ կան, և ինքն ուզում է նախ ցույց տալ, որ հայրենասեր է և չի ենթարկվում ճնշումների և երկրորդը՝ ցույց տալ, որ վտանգավոր պահ է, արտաքին ճնշումներ կան: Դիվանագետի դիտարկմամբ՝ հաճախ են այս մեթոդը կիրառում կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրները՝ սեփական ժողովրդին լռեցնելու համար. արտաքին վտանգի առկայությունը համախմբում է ժողովրդին»:

Քերրին, ըստ Արա Պապյանի, ճիշտ է նշում, որ նախապայմաններ չկան հակամարտության լուծման համար: «Լարվածությունն ընդհանուր առմամբ աճում է: Ցավոք, ստեղծված իրավիճակը բանակցված հանգուցալուծման չի բերում»,- նշեց Ա. Պապյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում