Saturday, 18 07 2026
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան

Դալլաքյանին պաշտոնն առաջարկվել է Սերժ Սարգսյանի աներոջ թաղմանը՝ ոտքի վրա

Վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական զարգացումներն ակտիվացել են, և գրեթե յուրաքանչյուր օր անակնկալ է լինում: Այսօրվա անակնկալը, թերևս, առաջին նախագահ Լևոն Տեր-Պատրոսյանի հայտարարությունն էր այն մասին, որ առաջիկայում Հայաստանի տնտեսությանը սպառնում է մի նոր աղետ՝ դեֆոլտ: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ առաջին անգամ չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին խիստ հայտարարություններ է անում, բայց կյանքը ցույց է տալիս, որ այդ կանխատեսումները իրականության հետ կապ չունեն:

«Գուցե ինքն ինչ-որ նախանշաններ տեսնում է», – նշեց Գ. Իսագուլյանը՝ հավելելով, որ ինքը վստահ է՝ կանցնի մի քանի ամիս, և կտեսնենք, որ Հայաստանը դեֆոլտի առաջ չի կանգնել:

Վերջին շրջանում Տեր-Պետրոսյանը պարբերաբար Սերժ Սարգսյանին սատարող հայտարարություններով ու առաջարկներով էր հանդես գալիս. թե ինչով է պայմանավորված այն, որ Տեր-Պետրոսյանը որոշեց բարձրաձայնել դեֆոլտի մասին, Գ. Իսագուլյանի կարծիքով՝ բացառապես պայմանավորված է նախընտրական շրջանով. «Ինչքան սուր հայտարարություն անի, այնքան արձագանքներն ավելի շատ կլինեն, և այնքան ավելի շատ ուշադրության կետրոնում կլինի: Ընտրություններից առաջ գույները խտացնում են»:

Գնահատելով Վիկտոր Դալլաքյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտը և նրա հնչեցրած հայտարարությունները, Գ. Իսագուլյանը նշեց. «Ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունք ունի հայտ ներկայացնել, բայց շատ կարևոր է, թե հայտն ինչով է հիմնավորվում և ինչպես է ներկայացվում: Նա իր ելույթում բավականին ճոխ ներկայացնում էր այն տեսարանները, թե ինքն ինչպես է առաջ եկած խնդիրները լուծել: Օրինակ՝ ներկայացնում էր նաև, թե ինչպես են իրեն առաջարկել այդ պաշտոնները: Ես ականատես եմ եղել և մասնակից: Ես արդեն հրաժարականի դիմում էի ներկայացրել և գիտեի, որ ինձ պետք է փոխարինի Վիկտոր Դալլաքյանը: Առաջին տիկնոջ ծնողը մահացել էր, մենք ԼՂՀ-ում էինք, այնտեղ էր նաև Վեհափառ Հայրապետը, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը բնականաբար ներկա էր, իր աներոջ թաղման արարողությունն էր, և այնտեղ, ոտքի վրա Վիկտոր Դալլաքյանը մի քանի րոպե խոսեց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ: Բայց հիմա ներկայացվում է այնպես, կարծես Վեհափառ Հայրապետը, Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը հատուկ իրեն հրավիրել էին ԼՂՀ, որ իրեն առաջարկեն այդ պաշտոնները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում