Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ԱՄՆ-ում հայտնի հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսի հեղինակային ծրագրի եթերում հայտնել է, որ ռեալիթի շոուի ամերիկացի աստղի հոգեվիճակը խանգարվել է հոկտեմբերի 3-ին Փարիզում տեղի ունցած կողոպուտից հետո, ինչը ոչ միայն լուրջ փորձություն էր նրա ու իր հարազատների համար, այլև նախազգուշացում։
«Քիմի վիճակն այնքան էլ լավ չէ: Նրա հետ պատահածը կարող է անասելի հոգեկան ցավ պատճառել, բայց մեր ընտանիքը համախմբվել է ինչպես երբեք: Մենք այդ փորձությունը միասին կհաղթահարենք»,-նշել է Քլոեն:
Փարիզում կողոպտվելուց հետո Քիմը և նրա հարազատները լռություն էին պահպանում տեղի ունեցած շուրջ: Տուժածի քույրն առաջինն է խզել ձգձգվող դադարը:
Ռեալիթի շոուի աստղն ավելի քան 84 մլն երկրպագուներ ունի Instagram-ում, ևս մոտավորապես 48 միլիոն՝ Twitter միկրոբլոգների ծառայությունում:
«Կարծում եմ՝ դա ահազանգ էր, որը կոչված է դրդելու մեզ՝ լուրջ շտկումներ կատարել սովորական կենսաոճում: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ հուսալիորեն պաշտպանված ենք»,-հավելել է Քլոե Քարդաշյանը։










































