Monday, 13 07 2026
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր

Բարեխիղճ աշխատանքի համար մի շարք ոլորտների ներկայացուցիչներ ստացել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների շրջանակում հյուրընկալել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մի շարք աշխատակիցների ու Երկրապահ կամավորական միության անդամների: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց նվիրված աշխատանքի համար:
«Արդեն հաճելի ավանդույթ է դարձել Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակում արժանին մատուցելու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով տարբեր ոլորտներում կարևոր առաքելություն են իրականացնում: Մենք շնորհակալ ենք ձեր ակտիվ գործունեության ու սրտացավ աշխատանքի համար, որ ծավալում եք մեր բնակիչների անվտանգությունն արտակարգ իրավիճակներում ապահովելու, կանչերին արագ արձագանքելու, մեր երկրի սահմաններն անառիկ պահելու ուղությամբ: Համոզված եղեք, որ մասնագիտական ձեր գործունեությունը գնահատվում է մեր համաքաղաքացիների, նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից», – նշել է քաղաքապետը:

Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում բարեխիղճ աշխատանքի համար «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կենտրոն ենթակայանի գծային բրիգադայի բժիշկ Մալինա Մարգարյանը, թիվ 1 ենթակայանի բժիշկ-ռեանիմատոլոգ Հովիկ Հովհաննիսյանը, կենտրոն ենթակայանի գծային բրիգադայի բժիշկ Սալվադոր Խեչոյանը և թիվ 4 ենթակայանի բժիշկ Նորայր Թևանյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում մատուցած ծառայությունների համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև ԵԿՄ Դավթաշենի տարածքային բաժանմունքի նախագահ, ԵԿՄ Երևանի քաղաքային խորհրդի փոխնախագահ Սարգիս Գրիգորյանը, ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժանմունքի նախագահ Վարազդատ Զատիկյանը, ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հովհաննես Մարտիրոսյանը և ԵԿՄ Ջրվեժի տարածքային բաժանմունքի նախագահ Հրաչյա Միհրանյանը:

Երևան քաղաքի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՓԾ գնդապետ Արմեն Բադալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում