Sunday, 12 07 2026
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է

Հայաստանը 2016 թվականից հետո էլ կշարունակի խաղաղարար առաքելությունն Աֆղանստանում

Հայաստանը պատրաստակամ է 2016 թվականից հետո էլ պահպանել իր մասնակցության «Վճռական աջակցություն առաքելությանը» ներկայիս մակարդակով: Հոկտեմբերի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած «Գործընկերություն հանուն բարգավաճման եւ խաղաղության» խորագրով Աֆղանստանին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից, համաժողովը կազմակերպել էր Եվրոպական միությունը՝ Աֆղանստանի կառավարության հետ համատեղ: Համաժողովի նպատակն էր եւս մեկ անգամ վերահաստատել միջազգային հանրության աներկբա աջակցությունն Աֆղանստանին՝ երկրում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաեւ տնտեսական զարգացման ու լայնածավալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:

Ի թիվս ութ տասնյակ երկրների ԱԳ նախարարների, բարձրաստիճան պատվիրակների, ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարների եւ միջազգային կառույցների ղեկավարների՝ համաժողովին մասնակցում էին նաեւ ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ու կառավարության ղեկավար Աբդուլլա Աբդուլլան:

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանն իր կարողությունների չափով, գործընկերների հետ միասին, աջակցել է ու շարունակելու է իր ներդրումն ունենալ Աֆղանստանում անվտանգության, խաղաղության ու օրենքի գերակայության հաստատմանը: Այդ իսկ նպատակով էր, որ մեր երկիրը 2010 թվականին միացավ միջազգային կոալիցիային:

Փոխնախարար Նազարյանը համաժողովին վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է 2016 թվականից հետո էլ պահպանել իր մասնակցության «Վճռական աջակցություն առաքելությանը» ներկայիս մակարդակով, ու հավելել, որ Հայաստանը կողմնակից է բուն աֆղանացիների կողմից առաջնորդվող Աֆղանստանի խաղաղության Համապարփակ գործընթացին՝ ուղղված երկրում կայունության, բարիդրացիական հարաբերությունների եւ տարածաշրջանային համագործակցության հաստատմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում