Friday, 10 07 2026
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

Շարմազանովն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

Ողջունելով դեսպանին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել հայ-լիտվական հարաբերությունները եւ նշել, որ դրանք տարեցտարի զարգանում են, ինչում իր մեծ ներդրումն ունի նաեւ դեսպան Էրիկաս Պետրիկասը: Խոսելով երկու երկրների ոչ վաղ քաղաքական անցյալից՝ ԱԺ փոխնախագահը նկատել է, որ թե հայ, թե լիտվացի ժողովուրդների ձգտումը մեծ է եղել անկախության նկատմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչել է Լիտվայի Հանրապետությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Լիտվայի իշխանությունների հավասարակշիռ դիրքորոշումը եւ այն աջակցությունը, որը համահունչ է այդ հարցում ԵՄ դիրքորոշմանը: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս նշել է, որ հայկական կողմը դեմ է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն: «Խնդիրը պետք է լուծվի 3 հիմնարար սկզբունքներով. ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ, որ շատ կարեւոր է՝ խաղաղ կարգավորմամբ»,- ԵՄ մի խումբ պաշտոնյաների տեսակետն է փոխանցել Էդուարդ Շարմազանով ը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Էրիկաս Պետրիկասը սիրով է խոսել Հայաստանում իր պաշտոնավարման երեք տարիների մասին եւ նույնպես նշել, որ հայ-լիտվական կապերն ակտիվ զարգանում են, առաջընթաց է գրանցվել նաեւ միջխորհրդարանական հարաբերություններում: Դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ եւ փոխանցել Լիտվայի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել երկու երկրներում սպասվող խորհրդարանական ընտրություններին, առեւտրատնտեսական կապերի աճին: Դեսպանը գոհունակություն է հայտնել լիտվական ապրանքները Հայաստանում, ինչպես նաեւ՝ Հայաստանի միջոցով Իրան արտահանելու հնարավորության համար, ինչն իրականացել է Հայաստան-Իրան-Լիտվա բիզնես-ֆորումի արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում