ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին անվանել է խելագար այն բանի համար, որ Օսկարակիրը ցանկանում է թռչել Մարս: Նրանց երկխոսությունը տեղի է ունեցել ամենամյա փառատոնում, որն անցկացվում է ունենում Սպիտակ տան հարակից մարգագետնում, հայտնում է gogetnews.info-ն:
Քննարկմանը մասնակցել է նաև բնապահպան Կատարին Հեյհոուն: Հենց նա է սկսել Մարսի գաղութացման մասին թեման, ինչի փորձը կատարում է Իլոն Մասկը: Բնապահպանի կարծիքով՝ միայն խելագար մարդիկ կարող են գրանցվել այդ ծրագրում:
Դրան Դի Կապրիոն առանց երկար մտածելու պատասխանել է. «Իսկ ես գրանցվել եմ»: Բարաք Օբաման անմիջապես հայտարարել է, որ դերասանը խելագար է և բոլորը դեռևս կհասցնեն դրանում համոզվել:











































