Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Մահացածներն ու արտերկրում գտնվողները կրկին քվեարկեցին.Դիտորդների գնահատականը ՏԻՄ ընտրություններին

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզերի 377 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչները արձանագրել են 190 ընտրախախտում։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացրել 18 համայնքներում, ունեցել է 230 դիտորդ։

Արձանագրվել են ընտրախախտումների հայտնի գրեթե բոլոր տեսակները. «Ցուցակների անճշտություններ, ցուցակներում մահացած անձանց անուններ, մահացած մարդկանց փոխարեն քվեարկության դեպքեր,  կաշառքի դեպքեր, դիտորդների իրավունքների խախտումներ՝ հանձնաժողովի անդամների ու նախագահների կողմից, ուղղորդումներ, քվեարկության նկատմամբ հսկողություն սահմանման փորձերի և տեղամասից քվեաթերթիկ հանելու դեպքեր, անհետացել են դրոշմակնիքներ …»,- նշեց Տ. Եգորյանը,: -Անկախ նրանից՝ անձը բացակայում է հանրապետությունից, թե ոչ, ապահովվում են այլ անձանց փոխարեն քվեարկություններ»:

«Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչների խոսքով՝ ընտրախախտումների մեծ մասի պարագայում պատասխանատու մարմինները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, որի արդյունքում դրանք դառնում են շարունակական։ Իր պարտականությունները պատշաճ կերպով չի իրականացնում նաև ԿԸՀ-ն։

«ԿԸՀ հակահարձակ հայտարարություններն այն մասին, որ արձանագրված ընտրախախտումները չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա, խոսում է միայն մեկ փաստի մասին, որ այս հանձնաժողովը չունի որևէ անկախություն, և քվեարկության ընթացքում արդեն ունի դիրքորոշում, որ բոլոր խախտումները էական նշանակություն չունեն։ Այսպիսի եզրահանգում անելու համար ԿԸՀ-ն ունի առնվազն 5-6 օր, և պետք է իրականացնի արդյունավետ քննություն  ու  օպերատիվ միջոցներով փաստերի պարզում, որոնք հետագայում հնարավորություն կտան գնահատել այս կամ այն տեղամասում ընտրախախտումների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա»,- նշեց «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչը։ Նախաձեռնության ներկայացուցիչների կարծիքով՝ ԿԸՀ-ն ունակ չէ ու պատրաստ չէ ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացման իր պարտականությունը, և ԿԸՀ կազմը պետք է օր առաջ ցրել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր  Սաքունցը, խոսելով կոնկրետ Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած ընտրությունների մասին՝ դրանք  որակեց որպես խայտառակ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում