Պաշտոնական Դամասկոսը համարում է, որ ԱՄՆ-ը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նրանց ներկայացուցիչ Սամանտա Փաուերը «պետք է ամաչեն» Դեյր էզ Զորի ռմբակոծման և ՄԱԿ-ի ԱԽ-ում Փաուերի հետագա արտահայտությունների համար, համարում է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյն Շաաբանը:
Ռուսաստանը շաբաթ օրը երեկոյան ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի կողմից սիրիական զորքերին հասցրած ավիահարվածից հետո հրավիրել է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ:
ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստից առաջ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Ռուսաստանի այդ նախաձեռնությունը անվանել է «ցինիկ և երեսպաշտական հնարք»:
«Ես լսել եմ, թե ինչ է ասել Սամանտա Փաուերը, և համարում եմ, որ նրա հայացքները Սիրիայում տեղի ունեցածի վերաբերյալ սկզբունքորեն հակասում են իրականությանը: Նա պետք է ծայրահեղ դեպքում մտածի այն մարդկանց մասին, որոնք կյանքից զրկվել են այդ հարվածների հետևանքով»,- հայտարարել է Շաաբանը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այն, ինչ արել է Վաշինգտոնը Դեյր էզ Զորում, իսկական խայտառակություն է: Քանի որ հենց այդ տղամարդիկ էին Սիրիայի բանակից կռվում ԴԱԻՇ-ի դեմ և ահաբեկիչներից պաշտպանում էին ավելի քան 300 հազար խաղաղ բնակչի: Եթե ԱՄՆ-ը իրոք պայքարում է ահաբեկչության դեմ, պետք է ամաչի տեղի ունեցածի համար»,- համարում է Բուսեյն Շաաբանը:








































