Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալման հրամանը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով դատական ատյանին:
«Վերաքննիչ դատարանը մերժեց ձերբակալության հրամանը հետ կանչելու մասին հայտարարությունը: Ձերբակալության հետ կապված լրացուցիչ լսումներ չեն լինի»,- նշում է գերատեսչությունը:
Ասանժի փաստաբանները 8-րդ անգամ բողոքարկել էին Շվեդիայում բռնաբարության մեջ կասկածների հետ կապված` 6 տարի առաջ հեռակա կարգով տրված հրամանը:








































