Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Օպերային արվեստը Հայաստանի մարզերում» ծրագրի աջակից

Հայկական օպերային և դասական արվեստի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանն ուղղված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աջակցությամբ, 2014 թվականից առ այսօր մայրաքաղաքում և Հայաստանի մարզերի մշակութային օջախներում, տարբեր կրթօջախներում և սահմանամերձ գյուղերի զորամասերում, Հիմնադրամն իրականացրել է ավելի քան 70 միջոցառում. համերգ, ներկայացում, կյանքի են կոչվել տարբեր նախագծեր: Մինչև տարեվերջ կկազմակերպվի ևս 23 միջոցառում:

Օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններից ելնելով, Հայաստանի մարզերի բնակիչների մեծամասնությունը հնարավորություն չունի այցելելու Օպերային թատրոն և հաղորդակցվելու դասական արվեստի հետ: Արդեն հիշատակված Հիմնադրամի՝ «Օպերային արվեստը Հայաստանի մարզերում» նախագծի շնորհիվ, որի երաժշտական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, խնդիրը ստացել է լուծում. մարզերում կատարումներով հանդես են եկել Հայաստանի և արտերկրից ժամանած արտիստներ: Միջոցառումների մուտքը եղել է ազատ:

Նախագծի շրջանակներում, Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների և մեներգիչների մասնակցությամբ, հերթական համերգներ են կայացել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում և Արագածոտնի մարզի Ուշի գյուղում:

«Կան իրադարձություններ, որոնք առաջին հայացքից կարող են սովորական գնահատվել, սակայն դրանց իրական ազդեցությունը դրսևորվում է հետագա կյանքում: Այս ծրագրով մենք ձգտում ենք լուծել կարևոր խնդիր. Օպերային երաժշտարվեստը հասանելի դարձնել մարզերում բնակվող մեր հայրենակիցներին և երեխաներին սովորեցնել գեղեցիկ մտածել: Ուզում եմ հավատալ, որ այն միջոցառումները, որոնք իրականացվել են 2014թ.-ից, որպես հետագիծ՝ իրենց դրական ազդեցությունը կթողնեն մատաղ սերնդի գիտակցության մեջ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին: Հիմնադիրներն են Կարեն Դուրգարյանը (Հոգաբարձուների խորհրդի նախագահ), Շմավոն Գրիգորյանը (տնօրեն) և Արմեն Տեր-Տաճատյանը (հոգաբարձու): Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ է Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն, ՌԴ ժող. արտիստ Վալերի Գերգիևը:

Հիմնադրամը նպատակ ունի՝
Առավել մասայականացնել օպերային արվեստը
Երաժշտական այս ժանրի նկատմամբ հասարակության մեջ հետաքրքրություն սերմանել վաղ տարիքից
Նպաստել Օպերային թատրոնի աշխատակազմի ստեղծագործական վերելքին
Փորձի փոխանակման և դասընթացների միջոցով՝ աջակցել մասնագետների կատարելագործմանը
Միջազգային փառատոնների միջոցով՝ նպաստել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը
Աջակցել նոր ներկայացումների բեմադրմանն ու լուծել թատրոնի գույքային խնդիրները

Համագործակցության շրջանակներում իրականացվել են հետևյալ նախագծերը՝
«Օպերային արվեստը Հայաստանի մարզերում»
«Օպերային արվեստը Հայաստանի սահմանամերձ համայնքների զորամասերում»
«Օպերային արվեստը կրթօջախներում»
«Հեքիաթն է կանչում»
«Համերգ ճեմասրահում»
«Օրկեստր +»
2014-2016 թթ. ընթացքում կազմակերպվել են հյուրախաղեր, համերգներ՝ տեղի և հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ, բեմադրվել է բալետային նոր ներկայացում և այլն:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

6a31df4860948cb472f84f690d798163160e85493664272c44pimgpsh_fullsize_distr

img_5403

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում